«Քիչ է մնում՝ ստադիոնը փակեմ, բանալիները տամ ՀՀՇ-ի Գևորիկին». Աշոտ Աղաբաբյան
«Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հետ:
-Ասում են՝ ձեր սնանկացմանը նպաստել է նաև Գագիկ Ծառուկյանը, քանի որ նա բացել է «Առինջ մոլը» ու «Հրազդան» տոնավաճառից արտահոսք է եղել:
-Դա ահավոր է ազդել, բայց ես գնացողներին չեմ մեղադրում: Եթե անվճար տարածք են տալիս, ո՞նց չգնաս, բայց ես չեմ կարծում, որ դա անվճար կլինի, որովհետև անվճար էս երկրում ովա՞ աշխատում: Մարդիկ խաբնվեցին, գնացին, ի՞նչ ասեմ, ճակատագիրա:
-Ձեր դեմ կատարվող դիտավորյալ քայլեր չե՞ք տեսնում:
-«Հրազդան» ստադիոնի հետ կապված ամեն ինչ դիտավորյալ եմ տեսնում, քիչ է մնում՝ ստադիոնը փակեմ, բանալիները ի պահ տամ ՀՀՇ-ի Գևորիկին:
-Թվերով կներկայացնե՞ք ինչքան վատ է ձեր վիճակը:
-Օրինակ՝ ստադիոնի աշխատողների 90 տոկոսը կրճատվել են, 170 հոգուց մնացել են 35-40-ը:
-Իսկ տոնավաճառո՞ւմ:
-Մոտ 500 կլիենտից մնացել են 70-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: