Ուրիխանյանի հիմնած «Ալյանսի»՝ ռուսական ազդեցության տակ գտնվելու մասին խոսակցություններն այնքան էլ անհիմն չեն.
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հրապարակել էր իր վարչության 50 հոգանոց ցանկը, որը հիմնականում բաղկացած է գիտնական-դասախոսներից, տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներից, և գործարարներից։ Գործարարների ցանկում ուշագրավ է «Պրոդինվեստ» ընկերության տնօրեն Արմեն Ավետիսյանի անունը, որը ՀՀ-ում կաթնափոշու, կարագի և այլ մթերքների ամենախոշոր ներմուծողներից է, և Սոչի քաղաքում օլիմպիադայի շինարարական նախագծերն իրականացնող «Մ-տեխնոլոգիա» ընկերության տնօրեն Դավիթ Մատնիշյանի։
«Ասում են, որ «Ալյանսի» ֆինասավորման խնդիրը լուծվում է մասնավորապես այս ընկերությունների շնորհիվ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, այս երկու ընկերություններն էլ ռուսական են։ Այնպես որ, նոր ուժի՝ ռուսական ազդեցության տակ գտնվելու մասին խոսակցություններն այնքան էլ անհիմն չեն»:
