Դավիթ Բաբայանը`Մովսես Հակոբյանին Երեւան տեղափոխելու եւ շփման գծում տիրող իրավիճակի մասին
Սահմանին տիրող իրավիճակի ու ԼՂՀ-ում առկա ներկա քաղաքական զարգացումների շուրջ Fnews.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, այս պահին, ինչպիսի՞ն է վիճակը շփման գծում:
-Հիմա վիճակը կայուն է, չկա ագրեսիա հակառակորդի կողմից: Գիշերները հանգիստ թող քնեն զինվորների մայրերը, քանի որ մենք փորձում ենք անել ամեն ինչ ` տղաների կյանքին սպառնացող վտանգները հեռու պահելու համար:
-Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան քաղաքական ուժերի վերադասավորվածությունը:
-Նորմալ, ինչպես Ձեզ մոտ:
-Ուզում եք ասել, որ ՀՀ-ում քաղաքական ուժերը համաչափ ե՞ն վերադասավորված:
-Չկա մի երկիր, որը չունենա խնդիր իր քաղաքականության ներսում, մենք էլ բացառություն չենք:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն լուրերին, համաձայն որի ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հնարավոր է տեղափոխվի Երևան: Չնայած որ, դրան զուգահեռ տեսակետ շրջանառեցին, թե այդ խոսակցությունները այս պահին սառեցվել են...
-Քանի դեռ չկա կոնկրետ զարգացում, մեկնաբանություն տալն իմ կողմից ճիշտ լինել չի կարող: Երբ կլինի կոնկրետ մի բան, այդ ժամանակ էլ կմեկնաբանեմ:
Աննա Առաքելյան