Հայրենիքին չեն ծառայում մի նոր պաշտոն ստանալու ակնկալիքով ...
ԼՂՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայիս տեղակալ Մովսես Հակոբյանի համար տարբերություն չկա, թե ինքը որտեղ է ծառայելու:Fnews.am-ի հետ զրույցում Մ. Հակոբյանը նկատեց.
-Զինվորականի համար տարբերություն չկա Հայաստանում, ԼՂՀ-ում, թե մեկ այլ տեղ ծառայությունը կշարունակի:
-Իսկ Հայաստանում ծառայության անցնելը անկնկա՞լ էր Ձեզ համար:- Ոչ, երբեք զինվորականների համար անկակնկալ չի լինում պաշտոնի նշանակումը:
Հետո գիտեք ինչ, բանակում մի նոր պաշտոն ստանալու ակնկալիքով, մտադրությամբ չեն ծառայում, այլ հայրենիքի պաշտպանության մասին մտածելով: