Տրվում են գործիքներ, որոնք ճիշտ տնօրինելու պարագայում հնարավոր կլինի հասնել ոչ միայն էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը, այլև բաշխիչ ցանցերի ազգայնացմանը
Ընդունելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ցույցի ակտիվիստները կարող են որակական նոր աստիճանի հասցնել քաղաքցիական հասարակության դերն ու նշանակությունը մեր պետականության կյանքում: Ակնհայտ է, որ լոզունգային պահանջատիրության փոխարեն պետությունը քաղաքացիներին այսօր առաջարկում է սոցիալական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ ենթադրող մասնակցություն: Տրվում են գործիքներ, որոնք ճիշտ տնօրինելու պարագայում հնարավոր կլինի հասնել ոչ միայն էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը, այլև բաշխիչ ցանցերի ազգայնացմանը: Սա շատ ավելին է, քան ցույցի նախնական պահանջն էր:Հուսով եմ՝ ակտիվիստները կընդունեն համագործակցության այս առաջարկը: Հասկանում եմ, որ դա մարդկանցից շատ մեծ պատասխանատվություն, ջանք ու եռանդ կպահանջի, բայց վստահ եմ, որ ոտքի կանգնած քաղաքացու համար դա հաղթահարելի խնդիր է: Համենայն դեպս, վերջին օրերի շարունակական սխրագործությունն այդ է վկայում:
