Բաղրամյանում զուտ հայկական մշակույթ է ծնվում. Արմեն Մարտիրոսյան
Tert.am-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հոսանքի թանկացման դեմ պայքարի սոցիալական պայքարի ընթացքում մաքուր հայկական ժողովրդական մշակույթ է ծնվում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ոչ թալանին» շարժումն ուներ ընդգծված մշակութային բաղադրիչ՝ սկսած նրանից, որ հնչում էր ազգային ավելի մաքուր, ես կասեի, ընդգծված հայկական երաժշտություն, վերջացրած թեմատիկ կինոդիտումներով ու մշակութային տարրերի այլ դրսևորումներով: Ինչո՞ւ է այդպես:
-Այդ ընդգծված հայկականը գալիս է նրանից, որ այսօր պայքարի մեջ է անկախ Հայաստանի սերունդը: Էս տղաներն ու աղջիկները ծնվել են 91 թվականից հետո, այսինքն՝ իրենց մանկության տարիները անկախ Հայաստանում են անցկացրել: Մեր սերունդը սա կարող է պատկերացնել, բայց չի կարող զգալ, որովհետև 91 թվականից հետո էր մեր դասագրքերում ստեղծվել հայերենի մթնոլորտ, թեև Պուշկինը երբեք այնպես չէր գովաբանվել, ինչպես սովետական տարիներին, կամ Գորկին: Գոնե ռուսական մշակույթի ազդեցությունից մենք մի քիչ ձերբազատվել ենք: Մարդիկ կլինեն՝ կմեկնաբանեն, որ սա դեգրադացիայի բերեց, դա իրենց գործն է:
Մանրամասն ` Tert.am