Գեղեցիկ չէ ՀԷՑ-ի ծախսերը դնել Սամվել Կարապետյանի վրա. տնտեսագետ
«Եթե Սամվել Կարապետյանը գործունեություն է ծավալում Ռուսաստանում եւ այդ երկրում ընդունվում է, նշանակում է, որ նա ճիշտ մարդ է, եւ եթե նա հայտնվի Հայաստանում, նրա ներքին ողջախոհությունը եւ տրամաբանությունը կներդրվեն այստեղ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Տաշիր»-ի սեփականատեր ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել ՀԷՑ-ը։
Բոստանջյանի խոսքով՝ դա վատ չէ, սակայն ՀԷՑ-ը սարսափելի վատ վիճակում է, անհրաժեշտ է մոդերնիզացնել ընկերությունը, իսկ դրա համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ։
«Եվ այդ ամենը Սամվել Կարապետյանի վրա բարդելը գեղեցիկ չէ։ Ստացվում է, որ ինչ-որ մեկը ստեղծել է այդ սարսափելի վիճակը, իսկ ինչ-որ մեկը, ով քրտնաջան աշխատել է, պետք է վճարի դրա համար»,-ասաց Բոստանջյանը:
Slaq.am