Բիբինը ասելիք ունի, որը չի ասում. Լարիսա Ալավերդյան
Բաղրամյան պողոտայում մի քանի օր տևած պայքարը քաղաքական չէ այնքանով, որ իշխանության համար պահանջ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շարժմանը այդպիսի գնահատական տվեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ցուցարարներն ազնիվ են, երբ ասում են, որ շարժումը զուտ սոցիալական բնույթ ունի, որովհետև այստեղ նպատակն իշխանափոխությունը չէ: Նման պահանջ այս օրերի ընթացքում շարժման նախաձեռնողների կողմից չի առաջադրվել»,-նշեց Ալավերդյանը: