Լարված և արտակարգ իրավիճակ Սիլիկյան թաղամասում. հայր և որդի Մարտիրոսյանները խուլիգանական դրդումներով «Լինչի դատաստան» են տեսել 15-ամյա երեխայի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 50-ամյա Մարինա Ավետիսյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում Կառլեն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր 15-ամյա տղային, որից հետո չարամտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որից հետո հայհոյանքներ տալով` երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ ամբողջովին վնասել են իրենց պատկանող ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան:15-ամյա Էրիկ Մելքոնյանը վնասվածքներ է ստացել, իսկ ջարդարարները մետաղե ջարդոնի են վերածել ավտոմեքենան: Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի բակում են հավաքվել Սիլիկյան թաղամասի մեծ թվով բնակիչներ, ովքեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնից պահանջում են անաչառ և օբյեկտիվ քննություն, իսկ ոստիիկանության Մաշտոցի բաժնից պահանջում են թաղամասի բնակիչների անվտանգության ապահովում:
մանրամասներն`այստեղ: