«Այնպիսի առաջարկ էր, որ մերժելը սխալ կլիներ». Աշոտ Տեր-Մաթևոսյանը` իր մասնակցությամբ նոր սերիալի մասին
ESem.am-ը գրում է .«Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտից հետո Ռուբենին մարմնավորող դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն առաջարկ է ստացել նկարահանվելու «Շանթ» հեռուստաընկերության հաջորդ նախագծում:
Բանակին նվիրված, սահմանին տիրող իրադարձություններին անդրադարձող նոր սերիալում ևս Աշոտը գլխավոր կերպարում կլինի: Նա կմարմնավորի կապիտան Հայկին: Նրա փոխանցմամբ` մոտ մեկուկես ամիս է՝ սկսվել են նոր սերիալի նկարահանումները. սերիալի վերջնական անվանումը դեռ պարզ չէ: Այն հավանաբար սեպտեմբերին կներկայացվի հեռուստադիտողին:
ESem.am-ի հետ զրույցում դերասանը նկատեց, որ այնպիսի առաջարկ է ստացել, որը մերժել չի կարողացել: Դիտարկմանը՝ արդյոք մեկ տարի անընդհատ էկրաններին լինելուց հետո ցանկություն չունի հանգստանալու, Աշոտն ասաց. «Այնպիսի նախագիծ էր, որ հրաժարվելը սխալ կլիներ, իսկ հանգստանալ միշտ էլ կհասցնենք»:
Դերասանից տեղեկացանք նաև, որ նկարահանումներով պայմանավորված՝ այս տարի չի կարողանա հանգստի մեկնել, սակայն օրեր լինում են, որ փորձում է մեկ օրով քաղաքից դուրս վայելել հանգիստը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը