1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հակոբ Հակոբյանը`իր բիզնես գործունեության, վարչապետի հետ ունեցած հարաբերությունների ու Սամվել Կարապետյանի կողմից`ՀԷՑ-ը գնելու խոսակցությունների մասին

Ով ուզում է թող փողոց փակի կամ բողոքի, ես միշտ մաքուր եմ եղել

Նախօրեին, Արարատի մարզի Ջրաշեն և Դիտակ գյուղերի բնակիչները, կրկին անգամ ահանազանգել էին այն մասին որ, ունենալով շուրջօրյա ջրամատակարարման պայմանագիր, տևական ժամանակ է, ինչ նախատեսված ջրաքանակի 10%-ի չափով անգամ ջուրն իրենց գյուղ չի հասնում:
Ավելին, համայնքի գյուղապետը բարձրաձայնել էր, որ ջրանջատումների խնդիրը պայամանավորված է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնես գործունեությունը ընդլայնելու հեռանկարով:
Գյուղապետն ասել էր, որ Նուբարաշենում գտնվող՝ պատգամավորին պատկանող թռչնաֆաբրիկայում ավելացվել է մի քանի գոմ, իսկ ջուրն էլ ծախսվում է ֆաբրիկայի կարիքների համար, որի արդյունքում տուժում են գյուղացիները:

Պարզելու համար, թե իրականում ի՞նչ կապ ունի այս պատմության հետ պատգամավոր Հակոբյանը, ում անունը իրականում սկանդալային պատմությունների մեջ երբեւէ չի շահարկվել, Fnews.am-ը հարցադրում արեց հենց նրան, ով մեզ հետ զրույցում նկատեց.

-Ես ասեմ, որ այդ լուրերը միանշանակ իրականությանը չեն համապատասխանում: Այսպես. եթե օրինակ երկու շենքերից մեկում ջուր է լինում, մյուսում չի լինում, ո՞վ է մեղավոր: Ի՞նչ անի ջուր ունեցող շենքը, ինչո՞վ է մեղավոր: Ես ասեմ, որ թռչնաֆաբրիկան Խորհրդային տարիներին ունեցել է մոտ 90 թռչնագոմ: Սակայն հիմա կա ընդամենը 12 գոմ, այդ ի՞նչ պետք է անի ֆաբրիկան, որ ամբողջ ջուրը օգտագործի, որ գյուղին էլ ջուր չհասի: Չէ՞ որ ֆաբրիկան ամառ-ձմեռ նույն քանակությամբ ջուրն է օգտագործում: Այդ ինչպե՞ս է լինում, որ ամռանը ջուր չկա, իսկ ձմռանը կա: Ես էլ` ինչպես բոլորը, գնում եմ ջուրը եւ ես վճարում եմ դրա համար:

-Պարոն Հակոբյան, արդեն իսկ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ գյուղացիները պատրաստվում են բողոքել, փողոցը փակել, մինչեւ որ այդ հարցը լուծում կստանա: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Նախ ասեմ, որ ոչ ոք չի կարող խոչընդոտել ֆաբրիկայի աշխատանքները: Եվ հետո, եթե ֆաբրիկան ասենք վատ աշխատի, կամ չաշխատի, դա ի վերջո նաեւ բնակիչներին է վնասելու չէ՞: Խոչընդոտել ՝ նշանակում է վնաս տալ: Եվ եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել ֆաբրիկայի աշխատանքները, նա անպայման պատասխան կտա օրենքով սահմանված կարգով:
Թող փողոց փակեն, թող բողոքեն, բայց իմանան որտեղ եւ հանուն ինչի: Ես ո'չ մեղավոր եմ փնտրում, եւ ո'չ էլ որեւէ մեկին մեղադրում եմ: Թող դիմեն մարզպետին, վարչապետին, ում ուզում են. ես միշտ էլ մաքուր եմ աշխատել և մտահոգվելու ոչինչ չունեմ:

Ես վարչապետի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ

-Պարոն Հակոբյան, ճի՞շտ է , որ այս պահի դրությամբ Դուք բավականին լուրջ պարտքեր ունեք, եւ որ վերջին ժամանակներս, որպես «Երեւանի գարեջուր» գործարանի սեփականատեր ուշացումներով եք կատարում Ձեր հարկային պարտավորությունները: Ասում են խնդիրներ ունեք նաեւ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի հետ: Ձեր մեկնաբանությունը:

-Ասեմ որ մենք միշտ հարկերը վճարում ենք ժամանակին, եւ պատասխանատու հարկատու ենք: Իսկ պարտք ասելով չգիտեմ թե ինչ եք ուզում ասել: Բոլոր գործարաններն էլ հումք են վերցնում, և կան տարբեր պայմանավորվածություններ: Հումք տվողներից շատերը գումարը միանգամից են պահանջում, շատերն էլ ՝ մաս-մաս: Մենք վճարում ենք և՛ մաս-մաս, և ՛ միանգամից: Նայած` թե ում հետ ինչ պայմանավորվածություն ունենք: Իսկ վարչապետի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ես չեմ ասում. որ մենք ընկերներ ենք, բայց լավ հարաբերություններ ունենք, մտերիմ ենք: Եւ ես երբեք տարաձայնություն չեմ ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ –ի ներկա տնտեսական իրավիճակը:

-Գիտեք, երբ ռուբլին նման անկում է ապրում, բնական է, որ ՀՀ-ում տնտեսական վիճակը պետք է որ ծանրանա: Դե քանի որ նրանք ովքեր աշխատում են ՌԴ-ում, անցած տարի իհարկե կարգին եկամուտներ էին ստանում, իսկ հիմա համարյա թե դրա կեսը հազիվ են ստանում: Այնպես, որ արտաքին ազդակները չեն կարող անհետեւանք լինել:

-Պարոն Հակոբյան իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի թանկացման և այդ ուղղությամբ տարվող միասնական պայքարի մասին: Արդյո՞ք աուդիտի անցկացումը լավագույն ե՞լքն է ստեղծված իրավիճակի համար:

-Ձեր հարցից զգում եմ որ դուք ևս չեք հավատում աուդիտին, և ոչ միայն դուք, այլ նաեւ շատ լրագրողներ: Լավ կլինի, որ լիներ աուդիտ, որպեսզի հայտնաբերվեին մեղավորները: Բայց նաև ասեմ, որ եթե հոսանքը չթանկանա, հետագայում մենք որակյալ հոսանք չենք ունենա: Մեր երկրում ՝ հասարակ քաղաքացուց մինչև նախագահ, ոչ ոք չի ցանկանա, որ հոսանքը թանկանա…

Սամվել Կարապետյանը կարող է


-Իսկ ի՞նչ կասեք Սամվել Կարապետյանի ՝ ՀԷՑ-ը գնելու լուրերի մասին, արդյո՞ք այդ քայլը ի օգուտ հայ ժողովրդի կլինի:

-Ցանկացած մեկը, ով ուզում է բիզնես գնել, նախ ուսումնասիրում է ամեն ինչ. հետո նոր որոշում է կայացնում: Ոչ ոք չի ցանկանա չաշխատող բիզնես գնել: Բայց կարծում եմ, որ եթե Սամվել Կարապետյանը իրոք գնի ՀԷՑ-ը, ապա նա լավ գլուխ կհանի, քանի որ նրա մոտ կստացվի բարեկարգել եւ շատ խնդիրներ լուծել` ի օգուտ մեր երկրի: Դե ժամանակավորապես կառավարությունն իր վրա է վերցրել ավելացված գումարները, բայց բնական է, որ կառավարությունն ի վիճակի չէ երկար ժամանակ վճարել այն:

Աննա Առաքելյան

Հ.Գ.Դիտակ գյուղի բնակիչներն ու գյուղապետը, հավանաբար կգտնեն  իրական մեղավորներին  և ազնիվ ու աշխատասեր մարդկանց անունը չեն շահարկի : Դե Ջրաշենի գյուղապետի մասին խոսելն էլ ավելորդ է, քանի որ գյուղում խոսում են այն մասին, որ  Հ. Հակոբյանն այնքան է օգնել Ջրաշենին, որ գյուղապետը հավանաբար ամաչում է հրապարակայնորեն խոսել և միայն լրագրողների մոտ է  դուխավորվում ` բողոքելով և մեղադրելով նրան :

 Այլ զարգացումների մասին` կխոսենք հաջորդիվ: 

 

 

 

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan