ԶԼԻ շոֆերը 9 ամսում եֆրեյտորից հասավ գեներալ-մայորի կոչման ու հիմա նույն էդ երկրապահներին չի կանչում իր ծննդին, որ նրանց նեղություն չտա...
Գեներալ Մանվելիս ցավը տանեմ...
Մարդն էսօր դարձավ 59 տարեկան ու որոշեց մի համազգային քեֆ անել՝ հրավիրելով իր բոլոր մարտական ընկերներին՝ երկրի նախագահին, նախարարներին, պատգամավորներին, մարզպետներին...
Մանվելս հոտընկայս կխմի էն բոլոր երկրապահների կենացը, որոնց հերոսական նվիրումների շնորհիվ ԶԼԻ շոֆերը 9 ամսում եֆրեյտորից հասավ գեներալ-մայորի կոչման ու հիմա նույն էդ երկրապահներին չի կանչում իր ծննդին, որ նրանց նեղություն չտա...
Որոշել է ժողովրդի արյունը ծծող պաշտոնյաներից էնքան թանկարժեք նվերներ ստանալ, որ դրանք աղքատանան:
Ապրես, գեներալ ջան, այ իսկական Ռոբին Հուդն ես, իսկական ազգային գեներալ...
Հա, Բաքվում էլ ազերիները մկան ծակին հազար թուման տալով՝ պահ են մտել, բայց էն անտեր ռադիկուլիտդ թույլ չի տալիս՝ գնաս էնտեղ կիսատ թողած գործերդ ավարտես...
Հ.Գ,- Գեներալ ջան, որ իմանայիր, թե քո ծննդին արված ծախսով քանի՜ սոված ու աղքատ երեխա կկշտանար, կոշիկ ու շոր կունենար, բա ծնունդ կանեի՞ր: Էդ ամբողջ փողը նրանց կտայիր...