1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վերադարձը 1991թ. սահմաններին գայթակղություն է ստեղծում նոր Ցեղասպանության ենթարկելու մեզ.Դ. Բաբայան՝ Ջ. Ոորլիքին

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցին, որում նա ԼՂՀ-ին հարակից տարածքները անվանում է օկուպացված և նշում, որ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ասում է, որ ԼՂՀ ասել է, որ վերադարձը ԼՂԻՄ սահմաններին կամ 1991թ. սահմաններին, կենսունակ չէ: «Սա ապացուցել է կյանքը՝ պրակտիկան: Սա ուղղակի հակառակորդի համար գայթակղություն է ստեղծում հարձակվել մեզ վրա, տեսնելով, որ այդ դեպքում մենք թույլ ենք, շրջափակված, ի վիճակի չենք մեզ պաշտպանել: Սա գայթակղություն է ստեղծում նոր Ցեղասպանություն կատարել»,– ասում է նա:

- Պարո՛ն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստին» թերթին տված հարցազրույցում նշել է, թե մեծ հիասթափություն կա բանակցային գործընթացից և ավելացրել, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն իր ձևակերպմամբ՝ օկուպացված տարածքները: Ինչ մեկնաբանություն ունի պաշտոնական Ստեփանակերտը այս կապակցությամբ:

- Մենք կարող ենք միայն ասել, որ մեր տեսլականը այս հարցում չի փոխվել: Այն է, որ հակամարտության կարգավորման մեջ պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. նախ, հակամարտությունը չի կարող կարգավորվել միմիայն փորձ կատարելով վերացնելու հետևանքները, անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել պատճառները: Եվ եթե պատճառներին որևէ կերպ չեն անդրադառնում, ապա խոսել հետևանքների մասին, անիմաստ է: Այն, որ այս սահմաններն են, այն, որ մենք հիմա ունենք նոր իրավիճակ՝ ռազմաքաղաքական, սրանք հետևանքներ են: Պատճառները ժամանակին չեն վերացվել, բերել են պատերազմի և հիմա կա այն, ինչ ունենք: Եվ հիմա հետևանքները վերացնելու փորձ կատարելը առանց պատճառներին անդրադառնալու, ոչ միայն անիրատեսական է, այլ նաև ճանապարհ է հարթում սարսափելի զարգացումների համար. տարածաշրջանում, պատերազմների, արյան, մահերի: Դրա համար մենք ասում ենք՝ պատճառները պետք է վերացվեն:

Ինչ վերաբերում է հետևանքներին՝ փախստականների վերադարձ և այլն, և այլն, ապա ո՞վ է  ասում, որ սա չպետք է լինի, բայց սա, նախևառաջ, պետք է լինի  համալիր և հավասարության սկզբունքով: Այսինքն՝ հայ փախստականները նույնպես պիտի վերադառնան իրենց տները: Չի կարող այնպես լինել, որ միայն ադրբեջանցիները վերադառնան, հայերը չվերադառնան: Եվ եթե չեն վերադառնալու հայերը, չպետք է վերադառնան ադրբեջանցիները: Սա շատ հասկանալի տրամաբանություն է:

– Իսկ ի՞նչ կասեք տարածքները վերադարձնելու մասին համանախագահի ձևակերպման մասին։

— Մենք բազմիցս ասել ենք, որ վերադարձը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններին կամ 1991թ. սահմաններին, կենսունակ չէ: Սա ապացուցել է կյանքը՝ պրակտիկան: Սա ուղղակի հակառակորդի համար գայթակղություն է ստեղծում հարձակվել մեզ վրա, տեսնելով, որ այդ դեպքում անկլավ է՝ մենք թույլ ենք, շրջափակված, ի վիճակի չենք մեզ պաշտպանել: Սա գայթակղություն է ստեղծում նոր Ցեղասպանություն կատարել, ինչը տեղի է ունեցել 1988 թվականին՝ Սումգաիթ, Բաքու, Կիրովաբադ, Հյուսիսային Արցախ, Հարավային Արցախ, Հադրութի շրջանի հայաթափում, այնուհետև «Կոլցո» օպերացիան, ապա՝ լայնածավալ պատերազմ և այլն:

Եվ սա ոչ թե ամբիցիաների խնդիր է՝ ինչ-որ աննորմալ գաղափարների, այլ սա մարդկային պարզ անվտանգության հարց է: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ հակառակորդն իր վերահսկողության տակ վերցնի Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում Արցախ և Որոտան գետերը, Արցախի ջրային պաշարների մի պատկառելի մասը: Սա նրանց թույլ կտա ամբողջ Սևանը թունավորել, Սյունիքը, չգիտեմ՝ Վայոց ձորը: Սևանը Հայաստանի ջրային պաշարների  80 տոկոսն է՝ մեր ամենամեծ հարստությունը: Ինքը կատարել է նման քայլ: Ինքը պատերազմի ժամանակ նման քայլ արել է՝ 1990 թվականին թունավորել է Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը: Սա սպասելի է մի պետությունից, որը հերոսացրել է քնած հային գլխատած տականքին, որն ամենաբարձր մակարդակով հայատյացություն է քարոզում: Ահա, սա պետք է հաշվի առնել, ոչ թե մենք ինչ-որ ամբիցիաներ ունենք: Մենք ուզում ենք պարզ անվտանգություն: Ի վերջո, հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում ցեղասպանություններ է տեսել, ինչ է՝ նորից կրկնվի:

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan