1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սոնա Շահգելդյան. «Ես ու ամուսինս ապրում ենք առանձին ու շատ սիրով» Original

Երգչուհի Սոնա Շահգելդյանը երեկ հայտարարել է, որ ամուսնացել է։ BlogNews.am-ը Սոնայի հետ զրուցել է գաղտնի ամուսնության, ամուսնական կյանքի և սիրելիի մասին։ Սոնայի խոսքով՝ ինքն ամուսնացել է դեռևս փետրվարի 14-ին՝ իր ծննդյան օրը։ Սիրելին իր ոլորտից չէ, զբաղվում է բիզնեսով։ «Կարևորը՝ աշխատող է»,- նշեց երգչուհին։

«Ամուսնությունից հետո միայն լավ բաներ են եղել՝ շատ ավելի երջանիկ եմ դարձել։ Կարևորը հետագա կյանքն է։ Ուրախ եմ, որ երկուսս էլ աշխատում ենք, զբաղված ենք լինում և իրար շատ կարոտում ենք»,- ասաց Սոնան։ Թեև շատերը չեն պատկերացնում Սոնային առանց մայրիկի, ըստ երգչուհու՝ ինքն ու ամուսինն առանձին են ապրում. «Ապրում ենք առանձին ու շատ սիրով»։ 

Նա նշեց, որ իր և սիրելիի որոշմամբ հարսանիք չի եղել։ «Հարսանիքի փոխարեն կարող ենք շրջագայել տարբեր երկրներով։ Կարծում եմ՝ որևէ մեկին ապացուցելու բան չունեմ»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսնությունը գրանցել են ԶԱԳՍ-ում։ «Եթե ցանկանամ, կհագնեմ հարսի շոր։ Ես շատ զույգերի եմ երջանկացրել իմ երգով, շատ հարսանիքների եմ մասնակցել։ Ինձ համար հարսանիքը և հարսի շորը կարևոր չեն, շատ ավելի գլոբալ բաներ կան կյանքում։ Շատ զույգեր կան, թեկուզ մեր շոու բիզնեսից, ովքեր հարսանիք չեն արել և շատ երջանիկ են, իսկ եկեղեցի անպայման կգնանք։ Եկեղեցի մտնելիս մարդ պետք է պատրաստ լինի, մաքուր հոգով և սրտով մտնի եկեղեցի, դա շատ կարևոր է ինձ համար։ Ամուսնությունը խաղ ու պար չէ, դա ամբողջ կյանքի համար է, որպեսզի ունենաս լավ ընտանիք, ամուսին, երեխաներ։ Ես ամեն ինչ թողնում եմ Աստծո հույսին»,- նշեց Սոնան։

Երգչուհու փոխանցմամբ՝ ինքն ու սիրելին դեռ աշխատում են և մեղրամսի կմեկնեն ավելի ուշ. «Զբաղվածության պատճառով մեղրամիսը մի քիչ ուշանում է, բայց կարող եմ ասել՝ մեզ մոտ միշտ էլ ուրախ են անցնում օրերը ու միշտ էլ մեղրամիս է։ Պարտադիր չէ գնալ մի տեղ, որ լավ լինի։ Մինչ մեղրամսի գնալը մայրիկիս հետ կգնանք Դիլիջան, իսկ հետո սիրելիիս հետ կմեկնենք շրջագայության»։

Ինչ վերաբերում է ամուսնությունն այսքան ժամանակ գաղտնի պահելուն՝ Սոնան ասաց. «Գաղտնի պահելու խնդիր չի եղել։ Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին։ Ես հարգում եմ նրա կարծիքը և համամիտ եմ նրա հետ։ Դա մեր կյանքն է, մենք ենք որոշում ինչպես ապրել։ Մենք չենք հետաքրքրվում ուրիշների կյանքով, չենք էլ ուզում, որ մեր կյանքով հետաքրքրվեն»,- եզրափակեց երգչուհին։

Երգչուհու հասցեին շատ քննադատություններ են հնչում, ըստ որոնց, Սոնան իրականում ընտրյալ չունի և նրա ամուսնոււթյան լուրը հորինված է։ Այս կապակցությամբ Սոնան ասաց. «Նման բան ասողներին ասեմ, որ իրականում արդեն ամուսին ունեմ,  շատ երջանիկ ու ուրախ եմ։ Ինչո՞ւ ես չպետք է ընտրյալ ունենամ»։

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan