Ուշադրություն. Ռուսները վերջապես համաձայնվել են. Պերմյակովը իր պատիժը կկրի Հայաստանում ցմահ կալանավորների խցերից մեկում»
ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Հիմա ամենահետաքրքիրը՝ պարզվում է, որ ռուսական կողմն իր համաձայնությունն է տվել, որ դատաքննության ավարտից հետո, երբ դատարանը վճիռ կկայացնի, Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանի կալանավայրում, ամենայն հավանականությամբ ցմահ կալանավորների խցերից մեկում»:
