Սանասարյան Դավիթի եսակենտրոն պայքարն արդեն անհետաքրքիր է - See more at: http://www.hartak.am/arm/index.php?id=45543#sthash.IJvUKouP.HNdaqBln.dpuf
Ես միշտ հիացել եմ Սանասարյան Դավիթի (ով, ի դեպ, իմ ՖԲ-յան լավագույն ընկերներից է) պայքարով, Դավիթի հայրենասիրությամբ ու, որպես տղա, անընդհատ կրթվելու էդ մեծ ձգտումով…
Բայց այսօր Սանասարյանը ստատուս ա գրել. «Ժամը 18:00-ին մեկնարկելու է նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով»:
Սա արդեն ես չեմ համարում պայքար էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ես սա համարում եմ Դավիթի եսակենտրոն պայքարը, որի միակ իմաստն իր սեփական անձը փիառելու, սեփական ծրագրերն իրականացնելու ու իրենց նորաստեղծ շարժման անուղղակի փիառն անելն է…
Սա չեմ համարում պայքար, քանի որ Դավիթն արդեն գնում է իր ասած պայքարին, այնպիսի պայմաններով, որոնց իրականացումը դասվում է հրաշքների ցանկին, որի մասին էլ նա ինքը գիտի (ու լոլո չկարդաք, թե բա որ միանանք, բոլորս միասին պայքարենք, կլինի):
Սա չեմ համարում պայքար, քանի որ իր վերջին պայքարին ներկա էին 14 հոգի, որոնք, ըստ էության, նույնիսկ չեն կարող պահանջել իրենց պահանջներից 10 անգամ քիչ բան ու հասնել արդյունքի:
Այո, Դավիթ ջան, ես իշխանության ծախու եմ (դե որ չչարչարվես, սենց քոմենթ գրես), բայց ինչպես տատս է ասում. «Արի թարս նստենք ու դուզ խոսանք», արդյո՞ք դու հավատում ես, որ 15 հոգով կհասնես ինչ-որ արդյունքի, արդյո՞ք հավատում ես՝ էս թատրոնը, որն ուզում ես իրականացնես էն ժամանակ, որ դեռ էլեկտրաէներգիայի համար թանկ չենք վճարելու, իրականում անկեղծ հայրենասիրություն է…
Ու իհարկե, արդյո՞ք էս քո պայքարը չի կարելի համարել, որ ՖԲ-ում ոստիկանների մեքենայում նոր սելֆի ունենալու պայքար է ու ձեռի հետ էլ մի երկու կայքին հարցազրույց տալու պայքար…
Վստահ եմ, որ դու կիսում ես իմ կարծիքը, բայց չես խոստովանի, ուղղակի իմացի՝ մի՛ այրի կամուրջները ոչ մի ուղղությամբ, միգուցե քո ու քո պայքարի ամենաորոշիչ ձեռքը, որ կբռնի քեզ անկման պահին, ամենևին էլ քո հետևում չէ, այլ հենց դիմացն է:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է Անկախ Հայաստանը