Եկան տեսան հաղթեցին, բայց ո՞ւմ
Հայր և որդի Աբրահամյանները քանի գնում են ավելի ինքնավստահ են դառնում: Հենց այդ ինքնավստահության սինդրոմն էլ կործանարար է լինելու թե մեր երկրի տնտեսության թե նույն Հովիկ Աբրահամյանի, նրա որդու և նրանց բոլոր քավոր, սանիկների կարիերայի համար:
Նրանց թվում է թե Հուլիոսի նման եկան տեսան և հաղթեցին, սակայն նրանք չեն կարող հաղթել, քանզի երկիրը հասցրել են այնպիսի վիճակի, որ այստեղ միայն պարտվողներ կարող են լինել: