1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սահմանադրական «տոնավաճառ». 1in.am

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում ամենայն հավանականությամբ կընթանա երկշերտ դիմակայությամբ: Առաջին շերտում կլինի դեմի և կողմի, այսպես ասած, քաղաքական դիմակայությունը. մի կողմում՝ իշխանությունները և մյուս կողմում՝ ոչ իշխանական ուժերի նոր փաթեթավորումը: Սակայն առանցքային դիմակայությունը, անկասկած, կլինի իշխանության ներսում, որտեղ արդեն շատ երկար ժամանակ առկա է շահերի լուրջ բախում: Այդ բախումը անխուսափելիորեն տեղափոխվելու է սահմանադրական բարեփոխումների դաշտ և ընթանալու է այդ գործընթացի տիրույթում:

Իսկ ահա կողմ-դեմ, այսպես ասած, քաղաքական հակադրությունը ընդամենը լինելու է ներիշխանական հակադրությունը «քամուց պաշտպանող» ծածկը, որի տակ իշխանության ներսում տարբեր թևերը կպարզեն իրենց հարաբերությունները: Ըստ որում, այդ թևերից մեկը կամ մի քանիսը անպայմանորեն մասնակցություն կունենան նաև ոչ իշխանական նոր փաթեթավորման մեջ՝ այդ փաթեթավորումը կամ այդ շերտը վերահսկողության տակ պահելու համար:

Ներիշխանական դիմակայության արդյունքում էլ կորոշվի սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը՝ ընդունվո՞ւմ են դրանք, թե՞ ոչ, եթե ընդունվում են, ապա՝ ինչ տեսքով, իսկ եթե չեն ընդունվում, ապա՝ որոնք են լինում հետագա քայլերը արդեն պառլամենտական 131 տեղերի, նախագահական և վարչապետական պաշտոնների համար:

Մինչև աշուն իշխանական թևերը պետք է հստակեցնեն իրենց մոտեցումները, իրենց ակնկալիքները, հավակնությունները, պահանջները և բնականաբար նաև՝ փաստարկները այդ ամենի, թե ինչու հենց իրենք պետք է արժանի լինեն հենց այդքանի (որքան որ կուզի նրանցից յուրաքանչյուրը):

Այդ ամենի վրա էլ պետք է տեղի ունենա սահմանադրական «տոնավաճառը», որը Հայաստանում փաստորեն տեղի է ունենում տասը տարին մեկ: Ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան ներիշխանական մեծ առևտուր Հայաստանի ռեսուրսների հաշվին: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հանրային ռեսուրսների, իշխանության և տնտեսական քվոտաների վերաբաժանման գործընթաց է, որը հասարակության հետ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որքանով կապ ուներ երեկ և որքանով կապ է ունենալու վաղը:

Ըստ էության, այդ ռեսուրսը հանրությունից խլվել է 20 տարի առաջ, իսկ միգուցե նույնիսկ ավելի վաղ, և մեծ հաշվով քաղաքացիների համար այսօր այնքան էլ նշանակություն չունի, թե ռեսուրսը խլողները, այսինքն՝ հանրության վրա ավազակային հարձակում գործած իշխանական համակարգը գողոնն ինչ կերպ կբաժանի իրար մեջ՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի՞ն կհասնի, Հովիկ Աբրահամյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ որևէ այլ մեկի:

Հասարակությունն ունի մեկ խնդիր՝ վերադարձնել իրենից խլվածը, վերադարձնել իրեն պատկանողը, պետությանը պատկանողը: Հանրությանն ընդամենը պետք է իմանալ, թե որտեղից է պետք վերադարձնել ու ինչպես:

 

1in.am

 
Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan