Ուկրաինացի միլիարդատերը մեղադրել է Սաակաշվիլիին մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելու համար
Օդեսայի լողափներից մեկի շուրջ պարիսպը քանդելուց հետո ուկրաինացի միլիարդատեր Վասիլի Խմելնիցկին մեղադրել է Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին մասնավոր տարածք ներխուժելու համար, տեղեկացնում են տեղային ԶԼՄ-ները:
Ինչպես հայտարարել է Խմելնիցկին, լողափը մասնավոր սեփականությունը և վարձակալված է օրինական պայմաններով:
Սաակաշվիլին պահանջել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը պարիսպի վերաբերյալ կամ քանդել այն 10 օրվա ընթացքում:
«Սակայն դրանից հետո միանգամից պարիսպը քանդեցին, առանց որևէ դատական որոշմանը, առանց գործադիր ծառայության աշխատակիցների: Հավանաբար, հեռուստատեսային պատկեր էր անհրաժեշտ»,-հայտարարել է Խմելնիցկին:
