Վա~յ ինտերնետ, թաղե՛մ ստեղծողիդ ... Կինը Օդնոկլասնիկով ծանոթացել, թողել է երեխային, ամուսնուն ու լուռ հեռացել...
Այսօր, ցավոք սրտի, սոցիալական ցանցերի ծանոթությունները դարձել են ընտանեկան վեճերի առաջնային պատճառներից մեկը:
Երբեմն կանայք խաբնվելով էկրանի մյուս կողմում թաքնված «մաչոյի» խոստումներին, թողնում են տուն ու ընտանիք՝ գնալով անհայտ մեկի հետևից, ով , միգուցե այն չէ, ինչ ներկայանում է :
Fnews.am-ի հետ զրույցում իր ընտանիքի գլխին եկած պատմության մասին մանրամասներ ներկայացրեց Ա. Ս-ն, (անունը փոխված է) անկեղծանալով. «Մեր հարսին ո'չ վատ ենք վերաբերել, ո'չ նեղացրել ենք, ո'չ արգելքներ ենք դրել, ո'չ վատ ենք ապրել.բայց մեր գլխին տեսա՞ք ինչ բերեց... սև բերեց , սև ...
Ո՞վ իմանար, որ խելոք հնազանդ հարսը, մի օր ինտերնետով ծանոթացած տղայի համար դպրոցական երեխային կթողնի դպրոցում. կասի, թե դու դասից հետո տուն գնա, ես չեմ գալու ու կգնա սիրածի հետ... Բա էսքան տարի առել-հագցրել ենք, կերցրել-խմցրել ենք, որ թողնա իրա էրեխուն անտեր, ու սիրած խաղացնի՞... Վա~յ իներնետ, թաղե՛մստեղծողիդ...
Լավ տուն-տեղը թողեց ու գնաց եսիմ ուր ոչ զանգեց, ոչ բացատրեց, բա տենց մեր կլինի՞ ... Իմ տղեն էլի կամուսնանա, թող ինքն էլ իմանա, իրա աչքը հելնի ... Ով իմանում իրա անուննը` թքում-մրում ա, դե թող գնա սիրած խաղցնի ... >> :
Ա. Ավագյան