Մերի Մակարյանը, Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանն ու Հասմիկ Վերդյանը խառնաշփոթ են ստեղծել Հենրի Քոչարյանի համար:) PHOTO
BlogNews.am-ը գրում է .
«Զգուշացե՛ք, կանայք են». այսպես է կոչվում ռեժիսոր Հենրի Քոչարյանի նոր ֆիլմը, որում խաղում են դերասանուհիներ Հասմիկ Վերդյանը, Մերի Մակարյանը, Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանը, Ջուլիետտա Ստեփանյանն ու այլք: Հենրին, ով մինչ այս լսարանին էր ներկայացրել «Փոքրիկ զորավարը» ֆիլմը, ևս խաղում է ֆիլմում:
Կատակերգությունը նկարահանվել է համանուն պիեսի հիման վրա: Աղջիկները մարմնավորում են դավաճանված կանանց, որոնցից արժե զգուշանալ, հատկապես, երբ նրանց միաժամանկ սիրահետող կնամոլը ցանցն է ընկնում:) Մերի Մակարյանը, Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանն ու Հասմիկ Վերդյանը խառնաշփոթ են ստեղծել Հենրի Քոչարյանի համար:)
BlogNews.am-ի հետ զրույցում Հասմիկ Վերդյանն ասաց, որ նկարահանումներն արդեն ավարտել են:
«Կերպարս շատ հետաքրքիր է. մարմնավորում եմ թիթիզ «ծյոծկայի», ով խոսում է արևմտահայերենով. ցնդած, տարօրինակ կին է:) Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ իմ կերպարից շատ է տարբերվում, մի փոքր դժվար էր, քանի որ ես տարիքով ավելի փոքր եմ, սակայն սա մի կերպաը է, որը որքան էլ մեծանամ, կարող եմ խաղալ»,- ասաց նա ու հավելեց, որ թատրոնում խաղացել է այս ներկայացում, սակայն մարմնավորել է Մարինկայի հերոսուհուն: «Թեև ես փոքր եմ երևում, 17 տարեկան աղջկա խաղալու համար այդքան էլ հարմար չէի: Մերին մարմնավորում է ավելի գողական, ռաբիս աղջկա, որն ինձ չէր սազի: Ինձ առաջարկել էին նաև անաիսի կերպարը, ով խաղում է հղի աղջկա և ֆիլմի վերջում է հայտնվում, սակայն իմ կերպարն ինձ ավելի դուր եկավ»,- նշեց Հասմիկը:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում: