Ծառուկյանն ապականել է քաղաքական դաշտը․ նրա հետ ճանապարհ անցածներին, բացի փողից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում
1in.am-ը գրում է .
Մենք արդեն գրել ենք, որ նախկին ԲՀԿ-ական և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փորձում է կուսակցություն ստեղծել և բանակցում է տարբեր քաղաքական գործիչների հետ՝ նրանց առաջարկելով անդամակցել իր կողմից ստեղծվող կուսակցությանը, սակայն ոչ մի իրական հաջողություն չի կարողանում արձանագրել: Պատճառը Օսկանյանի ցածր վարկանիշը չէ և ոչ էլ այն, որ մարդիկ նրա հետ որևէ հույս չեն կապում, չնայած այդպիսիք էլ քիչ չեն: Մարդիկ իրավամբ հարց են տալիս. մի՞թե Օսկանյանի վարկանիշը պարզ չդարձավ 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններում, երբ նա գլխավորում էր ԲՀԿ ցուցակը, և բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ հարց էին տալիս, թե ինչպես կարելի է նման սխալ ընտրություն կատարել և տապալել ընտրարշավը:
Բայց կա ավելի կարևոր խոչընդոտ, որը անհաղթահարելի է, քան քաղաքական գործիչների վարկանիշն է կամ դրա բացակայությունը: Հայաստանի քաղաքական դաշտի բացարձակ կոմերցալիզացիան է, որտեղ վարկանիշն ու հանրային աջակցությունը ոչինչ են, իսկ փողը՝ ամեն ինչ: Հիմա երբ Վարդան Օսկանյանը փորձում է որևէ գործչի հետ պայմանավորվել կուսակցություն ստեղծելու, կուսակցական կյանքում ներգրավվելու համար, նրան չեն հարցնում, թե ինչ ծրագրեր ունի, կամ ինչ քաղաքական պլատֆորմ է ունենալու կուսակցությունը. նրանից միայն մեկ ակնկալիք կա. իսկ որքան գումար է նա պատրաստվում վճարել դրա դիմաց:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում: