1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հիմա վերջը «բարաթը» կա՞, թե՞ չէ…

«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա լրահոսում կարդում ենք. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նեւրաստենիա»:

Նշենք, որ այս տեղեկությունը հայտնել էր «Փաստինֆոն»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար:

Հաշված ժամեր առաջ էլ, ամենակարող Տիգրան Խաչատրյանի հայր՝ Սուրեն Խաչատրյանը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակավ հայտարարել էր այն մասին, որ իր տղան հոգեկան խնդիրներ չունի, եւ որ նա ընդամենը մի քիչ ցնցումներ է ունեցել նախորդ ձերբակալության ժամանակ:
Այս դեպքում հարց է առաջանում. եթե մարզպետի խոսքով իր տղան առողջ է, եւ հոգեկանի հետ կապված էլ խնդիրներ չունի, ապա ինչպե՞ս է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարում, որ Տիգրան Խաչատրյանը բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված:

Հիմա ո ՞վ է թոզ փչում հասարակության աչքին. Սուրիկ Խաչատրյա՞ նը, թե՞ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս եւ այլ հարցերի շուրջ, Fnews.am-ը փորձեց ստանալ նախ Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը, ով հարցը լսելուն պես բավականին ջղաձգված ու նյարդային տոնով արձագանքեց, թե.
-Ես ի՞նչ իմանամ. ով ինչ խնդիր ունի, եւ ում ինչի համար են ազատել բանակից: Գրավոր ուղարկեք ձեր հարցը, կստանաք այդ ուսումնասիրությունների ամբողջական պատասխանը: Ի՞նչ կապ ունի ՊՆ-ն այդ պատմության հետ: Տեղից էլ, ես այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ խնդիրներ ունեցա, իրենց կողմից հրատարակված նյութի հետ կապված:
-Այսինք, դուք հրաժարվում ե՞ք Ձեր ասածներից…
-Բայց ես ինչ եմ ասել, ո՞ր: Ինձ սխալ են մեկնաբանել:

-Ավելի կոնկրետ, ի՞նչն են սխալ մեկնաբանել: Եւ վերջապես, ի՞նչ կասեք մամուլում հրապարակված այն լուրերի մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդին բանակից ազատվել է Պաշտպանության նախարարի հրամանով: Իրականում դա այդպես է՞:

-Սխալ է նշված.Պաշտպանության նախարարի հրամանով չեն ազատվում: Երեկվա էդ ինֆորմացիաները որ ֆռացել ա, դրա մեջ լիքը անճշտություններ կան:

-Օրինա՞կ:

-Ուրեմն ձեզ ասեմ. նախարարի հրամանով դա չի տրվում. այն իրականցվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ: Հանձնաժողովը ամեն զորակոչի ժամանակ քննում է գործը, եւ համապատասխան եզրակացություններ է անում:

-Իսկ ՊՆ-ն ազդեցություն, կամ լծակ չունի՞ այդ կառույցի կայացրած որոշումների վրա:

-ժողովուրդ ջան, ի՞նչ ա նշանակում ազդեցություն: Դա կառույց ա, ՊՆ-ի հետ համատեղ աշխատանք ա իրականցնում:
-Լավ իսկ ո՞վ է ղեկավարում, եւ վերահսկում այդ կառույցը:

-Հանձնաժողովի նախագահը.ամեն զորակոչի ժամանակ ղեկավարները լինում են տարբեր մարդիկ:

-Հասկանալի է, բայց այդ մարդիկ տվյալ պահին ո՞ւմ ենթկայության տակ են աշխատում, կարելի է՞ իմանալ:

-Այդ կառույցը Պաշտպանության նախարարությանն է հաշվետու, բայց մեզ ենթակա չէ:

-Դա էլ հասկացանք, հիմա կարող ե՞ք ասել, թե ՊՆ-ին հաշվետու այդ կառույցը ի՞նչ հիմքով է Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին 3 տարի ժամկետով ազատել բանակից: Այն դեպքում, երբ նույն մարզպետը հայտարարում է, որ իր տղան հոգեկանի հետ կապված խնդիրներ չունի: Հիմա ո՞վ է սխալ տեղեկատվություն փոխանցում. ՊՆ-ն, թե՞ Սուրիկ Խաչատրյանը:

-Ես նորից եմ ասում. ինձ գրավոր դիմեք, կստանաք մասնագիտական պատասախան: Մենք այնպիսի բան չենք ասել, որ հակադրում եք նրա հոր ասածների հետ:Այ երբ որ մասնագիտական պատասխանը կստանաք, նոր փորձեք սուտ գտնել նրա հոր եւ մեր ներկայացրած պատասխանների միջեւ:

-Այդուհանդերձ լինում են դեպքեր, երբ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող զորակոչիկներին բանակից ազատում են առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հետաքրքիր է, այդ ի՞նչ խնդիրների պատճառով է մարզպետի որդին ազատվել բանակից:

-Ամեն մի դեպքի համար առանձին դիմեք, եւ ձեզ անպայման կտրվի մասնագիտական պատասխան: Ես հասկանում եմ ձեր հրահրիչ հարցի ենթատեքստը, բայց լավ կլինի բոլոր դեպքերը իրար չկապենք:Ես Ձեր հրահրիչ հարցին չեմ կարող պատասխանել: Ուզում եք ասել Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ անօրինական  որոշում է՞ կայացվել:

-Դուք ասացիք. ես նման բան չասացի: Ես ձեզանից հարցնում եմ, թե ի՞նչ հիմքերով է մարզպետի որդու հետ կապված նման որոշում կայացվել:

-Նման խնդիր ունեք, հարցը գրեք ուղարկեք կպատասախանեք: Դուք ուզում եք շոու սարքել, ա՜յ քեզ բան: Ես ի՞նչ իմանամ Սուրիկ Խաչատրյանի որդու հանդեպ ինչու է նման որոշում կայացրել:


Իրոք որ, ա՜յ քեզ բան…

Թե իրականում ի՞նչ խնդիրներ ունի Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թե ո՞րն է պատճառը, որ Խաչատրյանի ու ՊՆ-ի հայտարարությունները այս պահին իրարամերժ են, ցույց կտա ժամանակը… Թեեւ դժվար էլ չէ կռահել, թե այս պարագայում ինչն ինչոց է:

Բայց եթե մեր հարցադրումը Արծրուն Հովհաննիսյանի աչքին հրահրող ու զարմացնող է թվում, ապա գուցե Ա. Հովհաննիսյանն ու իր վկայակոչած ռազմաբժշկական հանձնաժողովը մեծ զարմանք ու «ցնցում» ապրեին այն հայտարարությունից հետո, երբ Սյունյաց մարզպետը հայտարարեց, որ իր որդին առողջ է, եւ ոչ մի խնդիր էլ չունի: Թեթեւ ցնցում ա կանցնի կգնա:

Եւ եթե այդ նույն հանձանաժողով կոչվածն էլ ժամանակին Սուրիկ Խաչատրյանի նման սառնասիրտ ու օբյեկտիվ գտնվեր եւ տեսներ, որ Խաչատրայնի որդին հոգեկանի հետ կապված լուրջ խնդիրներ չունի, եւ դեռ մի բան էլ պիտանի է ծառայության, ապա նա արդեն որերերոդ անգամ գուցեեւ ոչ թե կալանավայրում հայտնվեր, այլ իր պատքը կատարելուց կլիներ հայրենիքի առաջ ,ու մի քիչ էլ կդաստիարակվեր…

Ո՞վ իմանա. հնարավոր է, որ տեղի չունենային Գորիսյան հայտնի միջադեպերն ու դրան հաջորդող իրադարձությունները, որից միակ տուժողը՝ էլի հպարտ ու անկոտրում սյունեցին է, ով ստիպված է քաղել մերօրյա քաջագործ չինովնիկների ու նրանց որդիների ցանածի պտուղները…

Ի դեպ, քիչ առաջ էլ, Սուրիկ Խաչատրյանի որդու ծառայության ոդիսականի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ  առանց լուրջ պատճառի Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, բանակից տարկետման իրավունք չէին տա: «Պետք է հասկանանք հետևյալը, որ վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել զորակոչի իրականացման շրջանակներում: Նորություն չէ, որ բավականին խստացրել ենք զորակոչի իրականացումը բոլոր հարթություններում, այդ թվում' Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունը: Եթե տրվել է տարկետում, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Դա տրվել է գործող նորմերի շրջանակներում»,- նշել է նախարարը` հավելելով, որ առանց լուրջ խնդիրների տարկետում չի տրվում ոչ ոքի, ով էլ, որ լինի:

Նոնա  Ադամյան 

 
«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan