Բարսելոնայի և Սևիլիայի տարբերանշանները Թբիլիսիի փողոցներում (Լուսանկարներ)
Armsport.am-ը գրում է.
Օգոստոսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալու է Եվրոպայի սուպերգավաթի համար խաղը: Մրցելու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան» եւ Եվրոպա լիգայի հաղթող «Սեւիլիան»:
Մրցավեճը կայանալու է Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենայում»: Ստադիոնին հարող փողոցներում պատկերվել են ակումբների տարբերանշանները: