Հայտնի են ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնի թեկնածուների անունները
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 28-ին օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից նախարարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող երկու թեկնածություններ` Մարզպետունի Զադոյանի և Շուշան Դ ոյդոյանի:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարզպետունի Զադոյանի թեկնածությունն առաջադրվել է «ԼոգոՍ» երիտասարդական, իրավապաշտպան, «Ժողովրդավարության կայացման» «Ֆեմիդա» իրավաբանական կլինիկայի, «ՑՈԼԻՆԵ» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան, Շիրակի մարզի «Բարեփոխում և Զարգացում» իրավապաշտպան, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն», «Կանթեղ» իրավապաշտպան, «Արաքս Կենտրոն», &l aquo;ՈՒԻԽ» Իրավաբանական կլինիկա» հասարակական կազմակերպությունների 07.07.2015թ. համատեղ արձանագրությամբ :
Շուշան Դոյդոյանի թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի Մանկական Ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունների 05.08.2015թ. համատեղ արձանագրությամբ:
Ցուցակի հրապարակելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների բացահայտմանը: