Ողբերգական դեպք Երևանում. 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել.Shamshyan (Լուսանկարներ)
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակչուհի 47 -ամյա Ն.Ս.-ի դին:
Ըստ կայքի՝ կնոջ մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը: Կինը փորձել է լվացքի պարանից հավաքել լվացքը, սակայն քամու պատճառով լվացքը խճճված է եղել ու կինը փորձել է լվացքը առանձնացնել պարանից, բայց հավասարակշռությունը կորցրել, վայր է ընկել պատուհանից:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ.Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում