Ոստիկանության քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք. քաղաքացի
ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ռազմիկ Վ.-ի հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
pastinfo.am