Տո մեկը լինի հարցնի՝ այ ոչ հայ, ուզում ես գտնվես ուրիշի լծի տակ, տանդ մեջ հանրաքվե անցկացրու, գնա միացի ում ուզում ես, մեզ հետ ի՞նչ գործ ունես
Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է: Մնացած բարբաջանքները հիվանդ, անհայրենիք մարդկանց տխուր երևակայության արդյունք է: Զարմանում եմ, որ ոմանց ասածը դարձնում ենք համազգային քննարկման առարկա: Տո մեկը լինի հարցնի՝ այ ոչ հայ, ուզում ես գտնվես ուրիշի լծի տակ, տանդ մեջ հանրաքվե անցկացրու, գնա միացի ում ուզում ես, մեզ հետ ի՞նչ գործ ունես: Մեր Հայրենիքի անկախությունը հարյուրամյակների երազանք է, որն անշրջելի իրականություն է: Դժվարությունները և մենք անցողիկ ենք, իսկ անկախ Հայաստանը պետք է հզորանա և հավերժ ապրի:
