1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նմանատիպ մի սպանություն էլ է լինելու». դեպքից առաջ Անի Մաջնունյանի մոտ է գտնվել Գաբրիել Փանյանի ուղարկած աղջիկը

Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում: Պաշտոնական հայտարարության համաձայն, պարզվել են սպանության հանգամանքները, հայտնի են դարձել մի շարք մանրամասներ: Սպանության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Մուշեղ Մխիթարյանը, կամ, ինչպես շատերն են ասում, Մխիթար Մուշեղյանը:

Այդուհանդերձ, շատ հարցեր դեռևս չեն ստացել իրենց պատասխանները: Ավելին, յուրաքանչյուր նոր հանգամանքի ի հայտ գալուն պես առաջ են գալիս նորանոր հարցեր:

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի և մինչ այժմ ձեռք բերված փաստերի և եղած վարկածների մասին խոսել է մոգ, «6-րդ զգայարան» հաղորդաշարում Անի Մաջնունյանի գործընկեր, նրա նախկին կողակից Գաբրիել Փանյանի հետ: Վերջինս, պարզվել է, ոչ միայն տիրապետում է դեռևս չհրապարակված որոշ մանրամասների, այլև կատարվածի շուրջ ունի սեփական դիրքորոշում:

-Պարոն Փանյա՛ն, հավատո՞ւմ եք սպանության բացահայտման վարկածին:

-Այո՛: Գործը բացահայտված է: Երևի թե դա հենց նրա շահերից է բխում: Ավելի լավ է՝ նա փակի տակ լինի: Հակառակ դեպքում ես նրան կհասնեմ, այդ ժամանակ Դուք հաստատ սերիական հանցագործություն կունենաք (ծիծաղում է)… Մինչդեռ, ես կարծում եմ, որ սա Մուշեղը անել չէր կարող: Նման կերպ սպանելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել, լավ պատրաստված:

-Ձեր խոսքերի մեջ, կարծես, հակասություն կա: Դուք ասում եք, որ գործը պետք է բացահայտված համարել, միևնույն ժամանակ նկատում եք, որ նման ոճրագործության համար պետք է լավ պատրաստված լինել, իսկ Մուշեղը, կարծես, այնքան էլ լավ պատրաստվածի տպավորություն չէր թողնում:

-Հիշեք մի բան՝ սա հաստատ երկար չի ապրելու: Նա կա՛մ բանտախցում կկախի ինքն իրեն, կա՛մ ապուրով կթունավորվի: Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է այլ գուշակ: Բայց մի բան հիշեք, Անիի հետևից գնացող մարդը արտաքին տվյալներով կհապատասխանի նրան: Նա կլինի կարճահասակ և հենց ա՛յս բնագավառից: Եթե դա լինի, ուրմեն՝ մենք բռնել ենք ոչ այն մարդուն:

-Զարմանալի չէ՞, որ այսքան արագ հնարավոր եղավ բացահայտել սպանությունը, մանավանդ, որ դեպքից հետո Անիի հարազատները որևէ մեկին չէին կասկածում: Միաբերան կրկնում էին, թե նա թշնամիներ չուներ: Իսկ մեղադրվողի անձնական տվյալներում բավականին շատ հակասություններ կան:

-Իրավապահ մարմինների բոլոր ուժերը կենտրոնացած էին դեպքի բացահայտման ուղղությամբ, ուստի զարմանալի չէ, որ համեմատաբար կարճ ժամանակում գործը բացահայտվեց: Չէր կարող արագ չբացահայտվել, քանի որ նա իր հետևից հեռախոս էր թողել, որից հանված է եղել սիմ քարտն ու մարտկոցը: Նա ամենակարևոր բանն է թողել՝ պլանշետը, որում եղել է իր իսկ լուսանկարները: Ո՞ր գիտակից մարդը կթողներ այն իրը, որը կտանի հենց իր մոտ: Եթե աֆեկտ է, ապա շատ հետաքրքիր է: Նա թողնում է բանալին, զենքը, մոտակա եկեղեցու մոտ վառում է իր արյունոտված շորերը, վառում է սիմերն ու մարտկոցները… Այդ ինչպե՞ս: Վերքերի տեսքն է շատ հետաքրքրիր. դրանք խորը չեն: Իսկ սա խոսում է այն մասին, որ մարդը, ով հանցանք է գործել, կին է: Կինը մինչև վերջ դանակը խրել չի կարող: Հետո էլ, երբ հեռուստաաստղին առանց որևէ պատճառի գազանաբար սպանում են, հայտնվում են այլ մարդիկ ևս, որոնք ցանկանում են օգնել:

–Այլ մարդիկ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Դուք և՞ս փնտրել եք մարդասպանին:

-Այո՛: Մենք կասկածյալ ունեինք: Տարբեր վարկածներ կային:

–Ի սկզբանե կասկածյալը նույն անձը չէ՞ր, ով այս պահին կալանավորված է:

-Ոչ, սկզբում մենք երկու այլ անձանց էինք կասկածում: Սակայն, ի ուրախություն նրանց, կասկածները չփարատվեցին:

–Ովքե՞ր էինք նրանք:

-Չեմ կարող ասել: Նրանք այլևս գործի մաս չեն կազմում: Հետո էլ՝ տխմարները մեր քաղաքում հերիքացնում են. կարծում են՝ «մանյակը» ես եմ:

–Ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մոտ նման կարծիք է ձևավորվել:

-Չեմ պատկերացնում:

-Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք Անիի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին:

-Չէ՛:

–Ասում են՝ նա թատրոնի հիմնադիր-տնօրեն է…

-Նա ոչ մի բանի տնօրեն էլ չէ: Նա սովորական, պրոֆեսիոնալ խաբեբա է: Նա անգամ պրոֆեսիոնալ չէ: Նա մարդ է, ով շատ պարտքեր ունի, ով սկզբունքներ, նպատակներ, ոչինչ չունի:

-Այս ամենը դեպքից հետո՞ եք բացահայտել:

-Սկզբունքորեն այո, որովհետև դրանից առաջ նրան ոչ ոք չի էլ ճանաչել: Սրան գումարած՝ նա ոչ թե սիրեկանի կարգավիճակում է եղել, այլ՝ հաճախորդի:

-Բայց խոսակցություններ կան, որ Մուշեղն ու Անին այնքան մտերիմ են եղել, որ բավականին հաճախ են հանդիպել: Արդյոք սովորական հաճախորդը կարո՞ղ էր նման հաճախականությամբ այցելել Անիին:

-Ես էլ ունեմ հաճախորդներ, որոնք օրվա մեջ մի քանի անգամ կարող են գալ-գնալ: Բայց դա չի նշանակում, որ պիտի թուր-թվանք առնեն, գան մորթեն: Իհարկե, ես չեմ բացառում, որ նրանք կարող էին մտերիմ լինել: Ի դեպ, մենք վկա ունենք, ով գտնվել է հենց դեպքի վայրում:

-Խոսքը այն աղջկա մասի՞ն է, ով Մուշեղի հետ, ըստ նախնական տեղեկությունների, մտել է Անիի բնակարան:

-Ո՛չ, խոսքը միանգամայն այլ աղջկա մասին է: Եղել է այլ վկա ևս, ում հենց ես էի ուղարկել Անիի բնակարան:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan