«Մեզ անբարոյական աղջիկ պետք չէ». մայրը փայտով ծեծել է դստերը ամուսնացած տղամարդու հետ սիրավեպ ունենալու համար
Դստերը փայտով ծեծած մայրը դատապարտվել է տուգանքի՝ 30.000 դրամի չափով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայրը ձեռքում եղած փայտով երկու անգամ հարվածել է դուստեր գլխի և ուսի շրջանին, այնուհետև մազերից քաշելով դուրս հանել տանից՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ցուցմունք տալով հայտնել է, որ դստերը ծեծելու պատճառ է հանդիսացել այն, որ աղջիկը հանդիպել է ամուսնացած, 3 երեխանների հոր հետ: Հերթական հանդիպումից հետո աղջիկը տուն է վերադարձել, իսկ մայրը զայրույթը չի կարողացել զսպել և ապտակել է նրան, ապա մազերից քաշելով ցանկացել է տնից դուրս հանել: Այդ ժամանակ դուստրը ընկել է գետնին, որից հետո ընկած տեղից վեր է կացել և դուրս եկել տնից:
Տուժողն էլ իր հերթին դատարանում հայտնել է, որ ծնողները դեմ են եղել իր և սիրեցյալի հարաբերություններին, իսկ դեպքի օրը մայրը լոգարանում ապտակել է իրեն, ապա սարդոստայները հավաքելու համար նախատեսված փայտով երկու անգամ հարվածել իր գլխին և ուսին, իսկ հայրը միջամտելով մորն ասել է, որ չհարվածի, իսկ աղջիկն էլ թողնի և տանից գնա, սակայն աղջիկն, այնուամենայնիվ, հայրական ապտակ եւս ստացել է, որից հետո ըստ նրա՝ ծնողները նրան տանից դուրս են հանել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում