Ինքնասպանության հետքերով.«էրեխեք ուներ, բայց տիրություն չէին անում, սկի հոր տեղն էլ ոնց որ ասում են չգիտեին»...
Այսօր վաղ առավոտյան նախնական վարկածով հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Միայնակ բնակվող տղամարդը, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում փոխանցեց Լոռու մարզի Պուշկինո համայնքի գյուղապետ Սուրեն Ավետիսյանը. "մութ, չշփվող" անձանավորություն էր, կյանքին վերջ տալու նպատակով նախ դեղեր է խմել, ապա դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է կազմակերպել եւ ինքն էլ այրվել իր տան մեջ: Թե ի՞նչն է նրան այդ քայլին դրդել մեր աղբյուրը ասաց."Ամենայն հավանականությամբ մենակ ու լքված լինելը, էրեխեք ուներ, բայց տիրություն չէին անում, սկի հոր տեղն էլ ոնց որ ասում են չգիտեին":
Հիշեցնենք, որ այսօր ժամը 06:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի թիվ 177 տանը: Դեպքի վայր ժամանած հրշեջները տան դուռը փակ են գտել, ստիպված կոտրել են բնակարանի դուռն ու պատուհանները եւ ներսում հայտնաբերել տանտիրոջ, 60-ամյա Կ. Հ.-ի այրված դին:
Ն. Ադամյան