Հետաձգվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ հետաձգվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հայցը ներկայացված է «Հրապարակ» օրաթերթում լրագրող Սյուզան Սիմոնյանի կողմից հրապարակված, հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, նրան զրպարտող տեղեկությունները, հայցվորի իրավունքը խախտող փաստերի անճշտությունները հերքելու, հայցվորի պատասխանը հրապարակելու, ինչպես նաև «hraparak.am» կայքում տեղադրված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը կայքից հեռացնելու պահանջով:
Հայցվոր Ռուզաննա Խաչատրյանը դատական նիստին ներկա չէր, ներկա էր նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեջլումյանը: