1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատախազությանը և՞ս ձեռնտու է գլխավոր դատախազի սպանության կոծկումը. իսկ կասկածյալներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում (տեսանյութ)

armlur.am-ը գրում է.2007թ. օգոստոսի 25-ին Վանաձորում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել. կեսգիշերն անց իր տնից ընդամենը 50 մետր հեռավորության վրա սպանվել էր Լոռու մարզի գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանը՝ հրազենային 4 վնասվածք ստանալով: Դատախազի ողբերգական մահից անցել է 8 տարի, սակայն մինչ օրս սպանությունը պաշտոնապես համարվում է չբացահայտված: Որևէ մեկը սպանության համար պատասխանատվություն չի կրել: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը Հատուկ քննչական ծառայության վարույթում է: 2007 թվականի օգոստոսի 25-ին հարուցված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: Դեպքից մեկ տարի անց՝ 2008 օգոստոսի 25-ին քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով: Այդուհանդերձ, դատախազի մտերիմներն ու մի շարք վանաձորցիներ վստահ են՝ մեղադրյալների անունները բոլորին են հայտնի, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, պարզապես ծածկադմփոց անելու շահագրգռվածություն շատերն ունեն: Ո՞ւմ է ձեռնտու դատախազի սպանության գործի կոծկումը Դեպքից անմիջապես հետո սկսվեցին լուրեր շրջանառվել, թե գլխավոր մեղավորների ցանկում են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, այլ ներկա և նախկին պաշտոնյաներ, հեղինակություններ: Մեղավորների շրջանակը, դատախազին ճանաչողների խորին համոզմամբ, մշտապես մեծանում է և ներկայիս անորոշ վիճակից ելնելով` դեռևս կմեծանա: Իսկ թե ովքեր են վերը նշված անձանցից հարցաքննվել, ինչ հանգամանքներ են բացահայտվել կամ պարզ դարձել, որ հարցերին են պատասխաններ տրվել, դժվար է ասել: Ինչպես է դեպքը տեղի ունեցել Նշված օրը անհայտ անձը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ 4 կրակոց էր արձակել` դեպքի վայրում թողնելով «Մակարով» տեսակի ատրճանակի նույնքան պարկուճ: Արդյունքում դատախազը ստացել էր երեք միջանցիկ և մեկ կույր վնասվածք` թիկունքի, ուսերի և պարանոցի շրջանում: Սովորաբար ոտքով աշխատանքի գնացող և տուն վերադարձող դատախազին մարդասպանը թույլ չէր տվել մոտենալ առանձնատանը, քանի որ մուտքի մոտ տեսախցիկներ էին տեղադրված: Դեպքի օրը դատախազի հետ էր եղել միայն հեղինակություն համարվող վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը` Գոջո մականունով, ով առաջին կրակոցից հետո փախուստի էր դիմել: Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ: Տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզի նախկին դատախազը մարզի՝ արդեն հիշատակված պաշտոնյաների մասին որոշակի բացահայտումներ էր կատարել, որոնք պատրաստվում էր հրապարակել, և հենց այդ պատճառով էլ Ալբերտ Ղազարյանին «լռեցրին»:

Ալբերտ Ղազարյանի կողմից արված բացահայտումները Տեղի ունեցած սպանությունից հետո սկսեցին մեղավորների անուններ շրջանառվել, որոնց մասին արդեն նշվեց: Ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի՝ սպանությունը կապ ունի Վանաձորի մաքրման կայանում տեղի ունեցած գողությունների հետ, որոնք ահռելի մեծ գումարների հետ էին կապվում, և որոնց վերաբերյալ տեղեկություններ է իմացել դատախազ Ալբերտ Ղազարյանը: Հենց այս գողություններում նշվում էին նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, քաղաքապետ Սամվել Դարբինյանի և այլ պաշտոնայների անուններ: Ըստ նույն լուրերի, դատախազին հայտնի են եղել նաև Վանաձորում ապօրինի ծառահատումների վերաբերյալ աղաղակող փաստեր: Այդ ամենը ևս կապվում էր Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անվան հետ, իսկ ավելի ստույգ` նրա եղբոր և աներորդու, ինչպես նաև նրանց մտերիմ մի քանի գնդապետերի, որոնք փայտի մշակման գործարան ունեն: Ալբերտ Ղազարյանն էլ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գողությունների գործով նախաքննությունն ավարտվել է. շուտով կհրապարակի կասկածյալների անունները: Նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հանրային հեռուստաընկերությունը: Հայտարարություն, սակայն, այդպես էլ չեղավ. Ալբերտ Ղազարյանը սպանվեց: Թե ինչպես կզարգանային իրադարձությունները Ղազարյանի ողջ մնալու պարագայում, դժվար չէ պատկերացնել, ուստի հասկանալի է, որ Լոռու գլխավոր դատախազին վերացնելը շատերին էր ձեռնտու:

մանրամասներն՝ այստեղ: 

Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan