1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինձ ոչ ոք չի կարող իմ որոշումներից հետ պահել. Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածների հայր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գորիսում մայիսի 2-ին Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների հայրը՝ Գագիկ Զաքարյանը։

Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում մինչև այս պահը գործի քննությունը։ Արդյոք կա՞ վստահություն Հայաստանի իրավական համակարգի նկատմամբ։

-Միշտ ունեցել եմ այն վստահությունը, որ պետք է արդար քննություն իրականացվի, իսկ այս ընթացքում գործում շեղումներ չեմ նկատել։

-Ինչպե՞ս է զգում Ձեր որդին իրեն, արդեն քանի՞ վիրահատություն է իրականացվել։ Բժիշկները այն ժամանակ ձեզ ասում էին, որ անհնար է վերականգնել տեսողությունը։ Վերջերս, սակայն, Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Հարությունը աչքի հետ կապված ոչ մի պրոբլեմ չի ունեցել, պարզապես աչքի արյունազեղում է ունեցել, ինչը վիրահատությամբ վերացվել է։

-Ոչ թե անհնար է վերականգնել, այլ անհնար է նույնիսկ աչքը պահպանել։ Ես ասել եմ, նորից կարող եմ կրկնել, որ Մոսկվայում ութ առաջատար միկրովիրաբույժների կարծիքով՝ առհասարակ աչքը պետք է հեռացվեր։ Բայց պահվեց, քանի որ այն վիրաբույժը, որ վերցրեց վիրահատություն իր ձեռքը, հույս տվեց աչքը պահպանելու համար։ Երևի թե Աստված ուղարկեց, չգիտեմ, նման մարդիկ չկան, բոլորն էլ զարմացած էին, թե այդ աչքը ինչպես էր հնարավոր պահպանել։ Հիմա պայքարում ենք, հինգ վիրահատություն արդեն եղել է։ Հաջորդը կանեն հավանաբար նոյեմբեր ամսին։ Ընթացքը ցույց կտա, որովհետև աչքի ճնշման խնդիրներ կան, հիմա տղաս անընդհատ բժիշկների վերահսկողության տակ է։ Նա իրավունք չունի մեքենա նստելու, ինքնաթիռ նստելու, բարձրությունը, վայրէջքները շատ վատ հետևանքներ են թողել։ Վերջին վիրահատության համար պատճառ դա հանդիսացավ, որ եկանք Երևան` Քննչական կոմիտե, ու աչքի բիբում ճեղքված էր առաջացել։ Հիմա վիրահատությունը անցել է նորմալ, հիմա բժիշկների հսկողության տակ է։

Ինչ ասեմ, երևի այդ Վոլոդյա կոչեցյալը բժիշկ է, չգիտեմ՝ որտեղից են գալիս նրա ինքնավստահ խոսքերը, ընդհանրապես նա պետք է մի օր պատասխան տա իր խոսքերի համար։

-Խաչատրյանների ընտանիքը փորձե՞լ է Ձեզ համոզել հրաժարվել բողոքից։

-Ինձ ոչ ոք չի կարող իմ որոշումներից հետ պահել։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ես վստահում եմ մեր իրավապահ մարմիններին, իրոք վստահում եմ, ոչ թե զուտ խոսքեր եմ ասում, որովհետև այս ընթացքում զգացի, որ շատ ճիշտ քննություն է ընթանում։

-Մինչև հիմա հանրությունը միշտ տեսել է, որ միշտ փորձել են պաշտպանել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին, բայց այս անգամ որդուն, եղբորը, եղբոր որդիներին կալանավորել են։

-Սա այնքան հնչեղ գործ էր, որ հնարավոր չէր պաշտպանել։ Օրինակ՝ ո՞նց պիտի պաշտպանեին, եթե տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։

-Հիմա Ձեր որդին որտե՞ղ է։

-Այս պահին որդիս Մոսկվայում է, կմնա մինչև նոյեմբեր, որովհետև իրոք թույլ չեն տալիս տեղաշարժվել։

մանրամասն՝ այստեղ: 

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan