«Սպանվածը ասում են լավ խմած է եղել, եւ էդ օրը ինչ-որ խառը ռազբորկաների մեջ է եղել իրեն սպանողի հետ».Պտղնիի գյուղապետ
Այսօր առավոտյան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Պտղնի գյուղում. կենցաղային հարցերի շուրջ առաջացած երկու համագյուղացիների վիճաբանությունը ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ: Fnews.am-ի զրույցում, տեղի ունեցածի առնչությամբ Պտղնիի գյուղապետ Վիրաբյանը նշեց միայն.
-Սպանվածը, ասում են լավ խմած է եղել եւ էդ օրը ինչ-որ խառը «ռազբորկաների» մեջ է եղել իրեն սպանողի հետ, բանը հասել է նրան, որ հահոյել է: Էս էլ ասում են, իբր չի դիմացել, գնացել է տուն վերցրել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաձիգը եւ 500 մ հեռավորությունից կրակոցներ է արձակել տուժողի կրծքավանդակի շրջանին:
Հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով Միքայելյանի հիվանդանոց է տեղափոխվել Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որն արդեն մահացած է եղել:
Տ. Աբրահամյան