Բա կառավարությունն ո՞ւր ա...ասում են.«Երբ որ փողը կտաս՝ նոր ջուրը կտամ».VIDEO
Այս թեմայով
- 4, 4-իդ՝ «քուա'նշ»,Արգամիչ…
- Ախր գյուղացին էլ ա ուզում լոլիկով հարստանալու կայֆը զգա…պարո'ն վարչապետ
- Ա'յ, եթե կառավարության կարկառուն դեմքերը՝ իրենց o՜ իմ վարչապետի հետ միասին, «Դղյակների պողոտայից» ներքեւ իջնեն՝ կտեսնեն, որ...
- Կոռուպցիայի դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանի անձնական հարստությունը` միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում
- Պոռնիկները, սաունաները, կազինոները․ Ի՞նչ չի կարելի Հայաստանում
Fnews.am-ը նախորդ հրապարակման շրջանակներում, արդեն իսկ բարձրաձայնել էր այն մասին, որ ինչպես ամեն տարի այս տարի նույնպես, ոռոգման սեզոնի ամենապատասխանատու պահին՝ Արարատի մարզի մի շարք համայնքներում գյուղացին կանգնում է լրջագույն փաստի առաջ:
Վրդովված գյուղացիները Fnews.am-ի հետ զրույցում նշել էին, որ շատերը հրաժարվել են հող մշակելուց և լքել են երկիրը, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարողացել գյուղատնտեսությամբ զբաղվել, ու ընտանիք պահել: Գյուղացիների խոսքով, ով ոնց ուզում է այնպես էլ վարվում ու աշխատում է: Իսկ իրենց աչքն էլ ողջ տարին ջուր է կտրում…
«Չգիտես ինչու եւ ում պատճառով այսօր գյուղացին կանգնած է աղետի ու լուրջ փաստի առաջ»,-մեզ հետ զրույցում իր դժգոհությունն էր հայտնել «Նոր Կյանք» համայնքի տարեցներից մեկը, ով ցավով նշել էր, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով մարդիկ կորցնում են իրենց բերքն ու բարքիը:
Զրուցակիցս իր մտահոգությունն էր հայտնել նաեւ այն մասին, որ երբ իրենք դժգոհել են ջրի խնդրից, ՋՕԸ-ի պետը իրենց պատասախանել է. «Փողը նաղդ տվեք՝ կտանք:Մեզ տենց են ասել»:
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ գյուղացին անընդհատ բախվում է այդ նույն խնդրի հետ, «Արալեզ» համայնքի ամենահամարձակ բնակիչներից մեկը, չթաքցնելով իր զայրույթը ասաց. «Էսօր որ ես գումար չունեմ վճարեմ, ուրեմն իմ դաշտը պիտի չորանա՞: Ինձ ասում ա. երբ որ փողը տաս՝ ջուրը կտամ: Ուրեմն իմ արտը մնա չորանա, թոշակս ստանամ տամ, որ նոր ինձ ջուր տա՞»:
Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասները՝ առաջարկվող տեսանյութերում: