Աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվեն մահճակալների թիվը… Զորավարժությունները սկսվում են
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ մեկնարկեցին «Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժությունները։ Թերթի տեղեկություններով՝ զորավարժությունների շրջանակներում նախատեսված առավել ակտիվ գործողությունները տեղի կունենան հենց այսօր։ Մասնավորապես, Երևանի տարբեր հատվածներում կկազմակերպվեն պատերազմի ժամանակ անհրաժեշտ գործողությունների խաղարկային կրկնություններ՝ մի շարք կարևոր օբյեկտների աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվեն մահճակալների թիվը՝ ենթադրյալ վիրավորների ընդունման համար, մարզերում խրամատներ կփորեն և այսպես շարունակ։
Սակայն խաղարկային այդ ամբողջ գործընթացները դժվարացնելու է այն, որ կարող է խուճապ առաջացնել ՀՀ բնակչության շրջանում՝ հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանի լարված վիճակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
