Արդարադատության նոր նախարարի լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է ուղիղ հարցեր հասցեագրել և սպասել նրա պատասխաններին
Արդարադատության նոր նախարար տիկին Արփինեի՝ մեր չիմացած լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է, կարծում եմ, ուղիղ հարցեր հասցեագրել իրեն և սպասել իր պատասխաններին, օրինակ` «Նաիրիտի» շուրջ բացահայտված հրապարակային ներկայացված քրեական գործերի, նախկին վարչապետի անվանն առնչվող օֆշորային բացահայտումների, հազի ու ջրի խողովակաշարի քարտեզները խառնած անօրինական (փաստացի և իրավական, երբ կա քաղաքապետարանի արդեն իսկ անօրինական թույլտվությունը) կառույցների, «պետական կարիքների» անվան տակ դուրս նետված քաղաքացիների դատական գործերի հանդեպ ՀՀ դատարանների անօրինական վճիռների, այդ վճիռների հետևանքով Եվրոդատարանի նոր վճիռներով մեր` հարկատուներիս հաշվին վճարվող տուգանքների, բանկերի վաշխառուական տոկոսներով տրվող իբրև թե բիզնես վարկերի, ՀէՑ-ի` Հայաստանի բնակչության համար կասկած չհարուցող անհիմն գնաթանկացման և այլն: Եթե հարցերից խուսափելով պատասխանի, որ ինքը նոր պիտի ծանոթանա այդ գործերին և առայժմ դիրքորոշում չունի, արդեն իսկ խնդրահարույց է: Այդ գործերի շուրջ քննարկումները եղել են իր պատգամավորության ընթացքում, և եթե այդ ընթացքում ինքը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերել արդարադատության հետ ուղղակիորեն առնչվող խնդիրների նկատմամբ և տեղյակ չի դրանց մանրամասներին` կասկածելի է նրա աշխատանքի դրական արդյունավետությունը: Որպես պատգամավոր նա քվերակել է Ռուսաստանից ֆիքսված գնով գազի մոնոպոլ մատակարարման պայմանագրի օգտին, որով Հայաստանը ճորտային կախման մեջ է ընկել. այսօր Ռուսաստանն այդ գնով գազ միայն Հայաստանին է վաճառում: Ինչպե՞ս է գնահատում իր քվերակության հետևանքները։