«Չգիտեմ էդ արնախում տանտերը ինչի է ուզում հասնի, տղա էրեխու գլուխը կերան չպրծան, հիմա էլ վշտի մեջ ընկած հորն են ուզում փակեն»
"Տունը հաստատ չի այրել, տան ապակիները ինքն է ջարդել ու էդ չի էլ ժխտում, բայց տուն չի հրդեհել: Այս ամենը, չի բացառվում սարքում են հենց էդ տան տերերը, որ իրենց զոհի տեղ դնեն, որ իբր տեսեք մեր տղու արածի համար մեզանից հաշվեհարդար են տեսնում: Չգիտեմ էդ արնախում տանտերը ինչի է ուզում հասնի, տղա էրեխու գլուխը կերան չպրծան, հիմա էլ վշտի մեջ ընկած հորն են ուզում փակեն",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կուրթանի գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի հոր ձերբակալությանը, ում կասկածում են դանակահարողի տունը հրդեհելու մեջ, ասաց Կուրթանի գյուղապետ Վարդան Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում նախօրեին ձերբակալել են օգոստոսի 28-ին սպանված 16-ամյա երիտասարդի հորը: Վերջինս ձերբակալվել է, քանի որ կոտրել է որդու սպանության մեջ մեղադրվողի տան պատուհանները: Նշենք նաեւ, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է:
Ն. Ադամյան