1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի՞նչ է կատարվում անչափահասների քրեակատարողական հիմնարկներում․ ուղղիչ գործառույթից՝ մինչև անչափահասների հետ տարվող հոգեբանական աշխատանքներ

ՀՀ-ում 16 (որոշ դեպքերում 14) տարին լրացած անձիք ենթակա են քրեական պատասխանատվության: Անչափահասների նկատմամբ նշանակվում է պատժի չորս տեսակ՝ տուգանք, հանրային աշխատանք, կալանք և որոշակի ժամկետով ազատազրկում:  Ոչ մեծ ծանրության  հանցագործության համար անչափահասների նկատմամբ ազատազրկումը նշանակվում է առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Անչափահասի մինչև 16 տարին լրանալը կատարած ծանր հանցագործության համար՝ առավելագույնը 7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 16-17 տարին լրանալը կատարած ծանր հանցագործության համար՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:

Ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա հոգեբանական զարգացման աստիճանը, առողջական վիճակը, կյանքի և դաստիարակության պայմանները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:

Ինչի՞ համար են դատապարտվում անչափահասները

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի մեջ գերակշիռ մասը կազմում են գույքի հափշտակության դեպքերը: Ըստ ՀՀ Ոստիկանության քրեական  հետախուզության գլխավոր վարչության տրամադրած տվյալների՝ 2010 թվականից առ այսօր նկատվում է  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում:

sx-1

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազագույնին հասցնելու համար ՝ ՀՀ Ոստիկանությունը կատարում է պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց մեջ մտնում են ՀՀ տարածքում գործող կրթական հաստատություններում զրույց-զեկույցների միջոցով իրազեկման քաղաքականություն վարելը և անչափահասների հետ անհատական դաստիարակչական աշխատանքներ կատարելը:

ՀՀ Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունից մեզ տեղեկացրին, որ Հանրապետությունում պարբերաբար կազմակերպվում են ստուգայց շրջագայություններ, որոնց նպատակն է բացահայտել  կասկածելի և հավանական հավաքատեղիները:

«Անչափահասները բանտից ուղղված դուրս չեն գալիս»

Իրենց կատարած հանցանքների համար ազատազրկման դատապարտված անչափահասներին վերաինտեգրելու համար քրեակատարողական հիմնարկ պետք է ուղղիչ գործառույթ իրականացնի, որպեսզի անչափահասը, դուրս գալով ազատություն, կարողանա լիարժեք  և համահունչ ապրել իր տարեկիցների հետ։

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին փորձեցինք ճշտել փաստաբաններից։ Նրանցից Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ անչափահասների քրեակատարողական հիմնարկներում չկա այն սարսափելի ու բացասական երևույթները, որոնք առկա են մեծահասակների քրեակատարողական հիմնարկներում.  «Իրավիճակը բավականին վերահսկվում է: Գիտեմ, որ ֆիզիկական բռնություններ հիմնականում չի լինում, ըստ իմ պաշտպանյալների խոսքերի` աշխատակազմը բավականին ուշադիր է»,- նշեց մեր զրուցակիցը:

IMG_4633-copyԱբովյան քրեակատարողական հիմնարկում կատարվում է նաև  կալանավորված անչափահասների հետ տարվող հոգեբանական, իրավական, ինչպես նաև սոցիալական բնույթի աշխատանքներ:  Այստեղ անչափահասների հետ աշխատում է մեկ հոգեբան:

Ըստ ՀՀ ԱՆ  քրեակատարողական վարչության տրամադրած տվյալների՝ անչափահաս կալանավորների հետ աշխատանքներ են տարվում հոգեկան լարվածության թուլացման, ագրեսիվության ցուցանիշի նվազման, կոնֆլիկտների հաղթահարման և սթրեսային իրավիճակներին դիմակայելու ուղղությամբ:

Քրեակատարողական հիմնարկներում անչափահասների զբաղվածությունը ապահովելու համար, ըստ ՀՀ ԱՆ  քրեակատարողական վարչության տրամադրած տվյալների, ստեղծվել են համապատասխան պայմաններ, որպեսզի անչափահասի  ժամանակը ապարդյուն չանցնի և կյանքի կոչվեն պատժի նպատակները: «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ հիմնարկում իրականացվում է խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության, նկարչության, վիտրաժի դասընթացներ: Պարբերաբար իրականացվում են նաև կրոնական, մշակութային և մարզական միջոցառումներ:

Այս փաստը մի փոքր վիճելի համարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ ասելով, որ սրանք ուղղակի ձևական բնույթ են կրում և իրնեց նպատակին չեն ծառայում. «Այդ ստեղծագործական խմբակը, որպես այդպիսին գոյություն ունի` ծրագրեր կան, բայց դրանք արդյունք չեն տալիս: Իսկ ինչ վերաբերվում է սոցաշխատողներին, հոգեբաններին, ապա ասեմ, որ նրանք իրենց աշխատանքին իմիջայլոց են մոտենում: Փաստն ակնհայտ է դառնում, երբ մենք շփվում ենք անչափահասների հետ, հասկանում ենք, որ նրանց մոտ  ընկալելու խնդիր կա, և նկատում ենք, որ ստեղծագործական ոչ մի դրսևորում չի երևում»:

Ըստ փաստաբանի` չկա արձանագրված դեպք, որ անչափահաս պաշտպանյալը մտել է քրեակատարողական հիմնարկ, ինչ-որ գործառույթ իրականացրել, ուղղվել ու դուրս է եկել։

«Ուղղում, որպես այդպիսին, եթե դա վերագրենք ստեղծագործական ակումբների գոյությանը, ծրագրերին և այլն, ապա`  չկան»,- մեկնաբանեց Մարինե Ֆարմանյանը:

Փաստաբանը հավելեց, որ եղել են դեպքեր, երբ անչափահասը փոքր հանցանքի համար պատիժը կրելով բանտում՝ շփվելով այլ անչափահասների հետ, ովքեր ծանր հանցանք են կատարել, դառնում է կյանքի հանդեպ չարացած և դուրս գալով՝ ոչ մի դրական փոփոխություն  չի արձանագրվում։

 

Ազնիվ Սիրադեղյան

մանրամասները՝Իրավաբան․net-ում: 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan