1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպես Արսեն Արշակյանը կոշկակարից դարձավ Երեւանի ՃՈ պետ, ինչով էր հայտնի աղջիկների շրջանում եւ ինչպես ընտրեց իր կնոջը, ով է նվիրել բրենդային կոստյումը եւ ավելին

Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայում՝ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ անկեղծ զրույցում թերթելով հուշերը՝ վերհիշում է, թե Երեւանի որ հայտնի եւ արկածային բակում է մեծացել, ծնողներից ստացած որ խորհրդով է առաջնորդվել, մանկությունից ստացած ինչ սպիեր ունի, որոնք հիշեցնում են իր արկածների մասին, ինչ քրեական հեղինակություններ է տվել իրենց բակը, ինչպես է վերաբերվում նրանց, ինչու է իր առաջին աշխատանքը սկսել կոշկակարությունից, ինպես է սիրած աղջիկը ճանապարհել բանակ, ինչով էր աչքի ընկնում աղջիկների շրջանում, նույն դասարանում կնոջ հետ սովորելով հանդերձ՝ ինչպես նրան նիհարելուց հետո նկատեց եւ սեր խոստովանեց, ինչու է որդուն իր անունով կոչել, ով է նվիրել բրենդային կոստյումը, որն էր նրա առաջին ավտոմեքենան, հիմա ինչ ավտոմեքենա է վարում, որն է նրա ամենասիրած երգը եւ ովքեր են հայտնի սանիկները, ինչ կփոխեր իր կյանքում, եթե դառնար 20 տարեկան, ինչու է կարծում, որ 50 տարեկանից հետո են լավագույն տարիները սկսվելու եւ ավելին:

SHAMSHYAN.com-ի հետ Ա. Արշակյանի զրույցը ներկայացնում ենք ստորեւ․ 

-Պարոն Արշակյան, հաճա՞խ եք լինում Ձեր մանկության բակում։ Երեւանի ո՞ր բակում եք մեծացել, ինչպիսի՞ ընտանիքում, ո՞րն է ծնողներից ստացած ամենատպավորված խորհուրդը։

-Հայրս 40 տարվա իրավաբան է, մայրս՝ մանկավարժ եւ այս տարի անցավ կենսաթոշակի։ Մենք ընտանիքում չորս եղբայր ենք։ Մեր ծնողները մեզ մեծացրել են այն հոգեբանությամբ, որ պետք է ապրել այնպես, որ ծանոթներդ երբեք չփոշմանեն, որ քեզ ճանաչել են։ Շատ հաճախ եմ հուշերի միջոցով մանկություն վերադառնում։ Մինչեւ այսօր էլ ընկերություն եմ անում իմ մանկության ընկերների հետ, որոնց հետ մեր ընկերությունը սկսվել է մոտ 4-5 տարեկանից։ Ծնվել եւ մեծացել եմ Երվանդ Քոչար փողոցում։ Այն հայտնի էր «Կրիվոյ թաղամաս» անվամբ։ Երեւան քաղաքում բավականին աշխույժ թաղամաս էր՝ անակնկալներով եւ տարբեր տեսակի երեւույթներով, բայց դե կարողացանք մեզ ավելի զգոն պահել։

-Մանկությունից մնացած սպիեր ունե՞ք, որ հաճախ հիշեցնում են Ձեր արկածախնդրության մասին։ Յուրաքանչյուր բակ ունի իր չգրված օրենքները։ Ինչո՞վ էր տարբերվում նախկին բակերում մեծացող երիտասարդության արժեհամակարգը այսօրվա երիտասարդությունից։

-Օրինակ, մեր բակի աղջիկներից որեւէ մեկին նեղացնելու իրավունք չկար։ Եթե մեկը աղջիկներից մեկին էլ հավանել էր, մինչեւ այդ աղջկա հայրը կամ եղբայրը այդ մասին տեղյակ չլիներ, այդ տղան մեր բակ մտնելու իրավունք չուներ։ Մեր բակի աղջիկները մեր հարազատներն էին։ Հիմա այդ առումով արժեհամակարգը փոխվել է։ Ավելին՝ մեր բակի ավագների խոսքին հարգանքով էինք վերաբերվում։ Նրանց խոսքը մեզ համար անմիջապես աֆորիզմ էր դառնում։ Ինչ վերաբերվում է սպիերին, ոտքիս վրա մի մեծ սպի ունեմ։ Ավտոտնակի վրա վազելուց վայր ընկա ու ամեն անգամ ոտքիս այդ հատվածին նայելիս հիշում եմ այդ օրը։ Այդ ավտոտնակի մոտ թթի ծառ կար եւ գնում էինք թութ ուտելու, բայց փորձում էինք այնպես անել, որ տերը չնկատի։ Մեզ թվում էր, երբ իմանա, մեզ կպատժի։ Մի անգամ, երբ նկատեցի, որ տանից դուրս է գալիս տերը, ավտոտնակի տանիքից այնպես թռա ներքեւ, որ ոտքս շատ լուրջ վնասեցի։ Բայց հետո պարզվեց, որ տերը ամենեւին էլ դեմ չէր, որ իր թթի ծառից օգտվում ենք։ Բայց այսօր մեր նախկին բակում ոչ այդ ավտոտնակը կա, ոչ թթի ծառը։ Միայն սպին եւ հիշողությունը մնացին։

-Նշեցիք, որ ակտիվ բակում եք մեծացել: Համոզված եմ, որ այդ բակը քրեական հեղինակություններ էլ է տվել։ Բայց Ձեր եւ նրանց ճանապարհները տարբեր բեւեռներով են ընթացել։ Նրանց հետ կապը պահո՞ւմ եք, երբեւէ ինչ-որ հարցով դիմե՞լ են Ձեզ, թե՞ ոչ։

-Բնականաբար, մեր բակի տղաներից քրեական հեղինակություններ էլ կան։ Այդ տղաներից մի քանիսը մահացել են։ Իսկ մնացածը հանրապետությունում չեն ապրում։ Երկար տարիներ չեմ տեսել։

-Իսկ Դուք մականուն ունեցե՞լ եք։

-Բացարձակ։ Զարմանալի է, Կրիվոյում ծնվել, մեծանալ եւ մականուն չունենալ... բայց ես չեմ ունեցել։ Այնպես չի եղել, որ փորձել են «կպցնել», ես չեմ թողել։

-Իսկ ի՞նչ աշխատանքով վաստակեցիք Ձեր առաջին գումարը, ո՞ր տարիքում եւ ի՞նչ գնեցիք։

-Դպրոցն ավարտելուց հետո հորս հարցրեցի՝ կարո՞ղ եմ գնալ մի 10 օրով Օդեսայում հանգստանամ։ Թույլ տվեց, գնացի Օդեսա եւ մոռացա, որ պետք է վերադառնամ։ Քառասունհինգ օր հետո նոր վերադարձա։ Արդեն ընդունելության քննություններն էլ էին ավարտվել։ Գնացի աշխատանքի ընդունվելու Մասիսի կոշիկի արտադրամասում՝ որպես կոշկակար։ Ինքս եմ նախընտրել։ Դա այդ տարիներին լավագույն կոշիկի արտադրամասն էր։ Գլխավոր տնօրենը հորս մոտ ընկերն էր։ Գնացի, ասացի՝ եկել եմ, որ աշխատեմ: Ասաց՝ հասկանո՞ւմ ես գործից, ասացի՝ բացարձակ ոչ: Եկել եմ բանվորություն անեմ։ Տեղից վեր կացավ, եկավ, ինձ գրկեց, ասաց՝ ապրե՛ս, տղաս։ Սկսեցի կոշկակարություն անել։ 7 ամսվա ընթացքում բոլոր տեխնիկաներին սկսեցի տիրապետել, ինչի արդյունքում երջանկահիշատակ Ռուդոլֆ Սուրենիչի հրամանով նշանակվեցի վարպետ-բրիգադավար։ Ես ունեի մոտ 35 աշխատող։ Առաջին աշխատավարձովս եղբորս աղջկա համար, ով ընտանիքի առաջին թոռնիկն էր, հեծանիվ գնեցի եւ խանութից երշիկ, կարագ եւ այլ սննդամթերք գնեցի։ Բնականաբար, տանը կար, բայց ես ուզեցի իմ աշխատավարձով այդ ամենը գնել։

-Բանակի ալբոմը հաճա՞խ եք թերթում։ Որտե՞ղ եք ծառայել, բանակից մնացած սպիեր ունե՞ք, թե՞ ոչ։

-Բանակից մարմնիս վրա սպիեր չկան, բայց շատ սպիոտ հիշողություններ կան, քանի որ ծառայել եմ Արցախյան պատերազմի տարիներին։ 1993թ-ին շատ լարված տարիներ էին։ Ես անմիջապես զորակոչվեցի Դավիթաշենի Ներքին Զորքերի զորամաս։ Հետո տեղափոխվեցի Ներքին զորքերի թիկունք, որը Երրորդ մասում էր գտնվում։ Այնտեղ զորամասը զբաղվում էր սահմանամերձ գոտում կռվող տղաներին սնունդ եւ կենցաղային իրեր մատակարարելով։ Այսինքն՝ այդ ամենը ավտոմատներով զինված տեղափոխում էինք նրանց մոտ։ Մեզ առաջին գիծ թույլ չէին տալիս գնալ։ Մենք վտանգավոր իրավիճակներում չենք հայտնվել, բայց շատ կորուստների ականատես եղանք։ Ծառայությունը դժվար էր նաեւ այն առումով, որ արդեն ընկերություն էի անում կնոջս հետ։

-Ձեր եւ Ձեր կնոջ հանդիպմանը դեռ կանդրադառնանք։ Իսկ որտե՞ղ եք սովորել։ Եվ ձեր համակուրսեցիների շրջանում միայն դո՞ւք եք հայտնի, թե՞ այլ հայտնի համակուրսեցիներ էլ ունեք։

-Ծառայությունից հետո ընդունվեցի գյուղատնտեսական ակադեմիա։ Մեր համակուրսեցիները հիմնականում հայտնի են ճանապարհային ոստիկանության ոլորտում։ Միասին ենք սովորել, բայց ամենաբարձր պաշտոնը այդ ոլորտում իմն է եղել՝ Ճանապարհային ոստիկանության պետ։ 

-Մեր զրուցակիցներից շատերը հետաքրքիր դրվագներ են պատմել իրենց կնոջ հետ ծանոթանալու պատմություններից, օրինակ, որ ամուսնացել են եղբոր կնոջ քրոջ հետ, կամ փախցրել են սիրած աղջկան, պարզվել է, որ բարեկամ են։ Դուք ինչպե՞ս ծանոթացաք Ձեր կնոջ հետ, ինչպե՞ս նվաճեցիք նրա սիրտը եւ ինչո՞վ նա գրավեց Ձեր ուշադրությունը։ 

-Իմ կինը իմ դասընկերուհին է։ Բայց մինչեւ դպրոցն ավարտելը մենք բացարձակապես միմյանց նկատմամբ որեւէ զգացում չենք ունեցել։ Հակառակը, ես մի փոքր ավելի կոպիտ էի։ Նախ դպրոցում ճանաչված եւ հարգված էի աղջիկների կողմից։ Ես բոլոր աղջիկների նկատմամբ հատկապես՝ դասարանի, խստություն եմ ունեցել։ Նախ՝ պաշտպանել եմ բոլորին եւ նրանք դպրոցի ամենապաշտպանված աղջիկներն էին։ Կինս էլ մյուս աղջիկների նման իմ կողմից պաշտպանված է եղել։ Ինքը մի փոքր ուշ էր եկել մեր դասարան եւ չէր ուզում իմ իշխանությունը ընդունել, բայց դասարանի աղջիկները ասում էին, որ ինքը մեր Արսենն է, եղբայրը եւ պաշտպանը եւ իր ասածով է ամեն բան լինում, հետո՝ համակերպված։ Դպրոցն ավարտելուց հետո ասացի, որ ընդունվեցի կոշիկի արտադրամասում աշխատանքի եւ իրենց տունը մեր աշխատավայրի մոտ էր։ Մի օր պատահաբար հանդիպեցի, բավականին նիհարել եւ գեղեցկացել էր ավելի։ Հետո անընդհատ մտքումս մի ներքին ձայն ասում էր, որ հետաքրքիր հանդիպում էր, կարող է մի բան փոխվի։ Առավոտյան գնացի աշխատավայր: Մտքիցս դուրս չէր գալիս, զանգ տվեցի իրենց տուն եւ առաջարկեցի հանդիպել, քանի որ հավանում եմ։ Սկզբում չվստահեց, քանի որ շատ հաճախ էի ես աղջիկներին հավանում։ Ասաց՝ փորձենք։ Փորձեցինք եւ այդ փորձը դարձավ ճակատագրական՝ սիրեցի եւ սիրվեցի։ Ինքը հոգեբանության ֆակուլտետում էր սովորում։ Իր ձեռքով տարավ զինկոմիսարիատ։ 6 տարի անցավ, մինչեւ ամուսնացանք։ Ծառայությունից վերադարձա 20 տարեկանում, 24 տարեկանում ամուսնացա։ Մինչեւ այդ փորձում էի կայանալ աշխատանքի ասպարեզում։ 

-Դո՞ւք եք ավելի խիստ ծնող Ձեր երեխաների հանդեպ, թե՞ Ձեր ծնողներն են ձեր հանդեպ ավելի խիստ եղել։ Եվ դպրոցում, եւ շրջապատում Ձեր անվան հանգամանքը փոխո՞ւմ է վերաբերմունքը երեխաների հանդեպ։ 

-Եթե ասեմ՝ չկա նման բան, ճիշտ չի լինի։ Բայց իմ երեխաները ուսաշման մեջ առաջադեմ են։ Բայց, իհարկե, միշտ տնօրենները կամ ուսուցիչները միշտ ասել են, որ՝ հայրիկիդ կբարեւես։ Ես բավականին խիստ ծնող եմ իմ երեխաների հետ, բայց նաեւ ընկերություն եմ անում նրանց հետ։ Մեծ որդիս՝ Իվանը, ում հորս անունն եմ դրել, արդեն ավարտական դասարանում է սովորում։ Երկրորդ որդուս իմ անունով եմ կոչել՝ Արսեն, որը իմ արկածախնդրություններից մեկն է։ Բոլորը տարբեր անուններ էին առաջարկում, բայց ես զանգ տվեցի հորս եւ կնոջս եւ ասացի, որ իմ անունն եմ դնում։ Աղջկաս անունը Ալետա է։ Կինս ասաց՝ կարո՞ղ է իր մոր անունը դնել։ Ասացի՝ բացարձակ խնդիր չունես։ Երեխաների հետ կապված արգելքները հիմնականում ժամային առումով են։ Բայց իրենք գիտեն՝ ինձ ինչ է դուր գալիս եւ ինչը՝ ոչ, եւ այնպիսի բաներ չեն անում, որ ես իրենց նկատողություն անեմ։ 

մանրամասն՝ այստեղ:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan