«Լրիվ մուտիլովկայա ֆռռում, չհավատաք».Համայնքի ղեկավարները ՝ երեխաների առեւանգմանը վերաբերող լուրերի մասին
"Էդ տեսակ սարսափ առաջացնող, կեղծ, երեւակայական լուր տարածող մարդիկ անասունից ոչնչով չեն տարբերվում: Ինտերնետով անընդհատ տարածում են իբր էրեխեք են առեւանգում տանում, ու իրենցից գոհը ֆռռացնում տարբեր կայքերով, բայց ես Ձեզ վստահեցնում եմ նման բան երբեւիցէ ո՛չ մեր գյուղում, ո՛չ էլ կողքի գյուղերում կամ առհասարակ մարզում չի եղել",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառանալով համացանցում տեղ գտած լուրերին, որ մարզերում երեխաներ են տարօրինակ պայմաններում առեւանգվում, ասաց Արագածոտնի մարզի Ուջան գյուղի գյուղապետ Առաքել Հարոյանը: Բյուրական համայնքի համայնքապետ Զարզանդ Բաբայանը եւս տարածված լուրերը համարեց մուտիլովկաներ."Սուտ ա այ ազիզ ջան, մեռանք լրագրողներին ու իրավապահներին ասելով, որ ըտենց բան գոյություն չունի, լրիվ մուտիլովկայա ֆռռում, չհավատաք":
Հիշեցնենք, որ վերջին տաս օրերի ընթացքում պարբերաբար խուճապային ասեկոսեներ են շրջանառության մեջ դրվում այն մասին, որ իբր դպրոցական երեխաների են առևանգում, երիկամները հանլում ու բաց թողնում: Նշենք նաեւ, որ տարածված լուրերը հերքվել են նաեւ ՀՀ ոստիկանության կողմից՝ որակելով այն իրականությանը չհամապատասխանող խոսակցություններ: