Թուրքիա մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ
Ստամբուլում, սեպտեմբերի 21-ին, ձերբակալվել է մի ադրբեջանցի, ով մեղադրվում է երկու զբոսաշրջիկ ուկրաինացիների առևանգելու մեջ:
Առևանգված ուկրաինացիների՝ Ռոման O., 23 տարեկան և Վ.Բ, 45 տարեկան, հարազատները դիմել էին Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարան՝ հայտնելով, որ իրենց առևանգված հարազատների համար պահանջվում է 150,000 ԱՄՆ դոլար փրկագին: Ոստիկաները, հարազատների միջոցով, կարողանում են կապ հաստատել հանցագործի հետ՝ պայմանավորվելով վճարել փրկագինը: Հենց իր ավտոմեքենայի մեջ , հյուրանոցի մուտքի մոտ, ոստիկաները ձերբակալում են ադրբեջանցի 46-ամյա Էնվեր Ս-ին:
Նրա մեքենայի խուզարկությունից հետո հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ, մեծ քանակաությամբ զինամթերք և 9600 թուրքական լիրա: Այնուհետև հանցագործը մատնացույց է արել հյուրանոցի այն սենյակը որտեղ փակի տակ պահել է առևանգված ուկրաինացի զբոսաշրջիկներին: Կան կասկածներ, որ հանցագործը միայնակ չի գործել:
Ադրբեջանցի հանցագործը ձերբակալված է:
Հ.Գ. Թուրքիա մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և ՀՀ-ն չի կարող իրենց օգտակար լինել Թուրքիայի տարածքում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում: