Ամուսինը՝Արմենակը, կնոջ սեռական հարաբերության ընթացքը տեսանկարահանել է, որպեսզի հետագայում կարողանա այդ տեսանյութով ճնշել, շանտաժի ենթարկել
Օրեր առաջ Քննչական կոմիտեի ՀՔԳՎ վարչությունում ավարտվել է երկու միանգամից երկու հանցագործությունների մեջ մեղադրվող` թրաֆիքինգի եւ կավատության մեջ մեղադրվող` քաղաքացու` ոմն Արմենակի կեղծանուն), գործով նախաքննությունը: Վերջինս` չորս տարի անընդմեջ ստիպել է իր կնոջը` սեռական ծառայություններ մատուցի, իր կողմից տուն բերվող հաճախորդներին: Կնոջը իրենից կախվածության մեջ դնելու համար` իր իսկ տանը` կնոջ եւ մեկ այլ տղամարդու, ում ինքն էր բերել, տեղի ունեցած սեռական հարաբերության ընթացքը տեսանկարահանել է, որպեսզի հետագայում կարողանա այդ տեսանյութով ճնշել, շանտաժի ենթարկել կնոջը: Թրաֆիքյոր ամուսնուն այդ կերպ չորս տարի շարունակ հաջողվել է սեռական շահագործման ենթարկել կնոջը, դրան զուգահեռ չդադարեցնլով` ծեծերը, երեխաներից զրկելու եւ այլ շանտաժի միջոցներ օգտագործելը: Զզվելին ու նողկալին այս պատմության մեջ այն է, որ նմանատիպ ծառայություններ մատուցելիս հաճախ անչափահաս երեխաները լինում էին տանը` հարեւան սենյակում: Թրաֆիքյորը, սակայն, չի բավարվել միայն կնոջը սեռական շահագործման ենթարկելով, դրան զուգահեռ նաեւ հավաքագրել է մի քանի կանանց, ովքեր` կրկին սեռական ծառայություն են մատուցել Արմենակի գտած հաճախորդներին:
Փաստորեն անչափահաս երեխաներ ունեցող հայրը, ոչ միայն թրաֆիքյոր է, ով թրաֆիքինգի է ենթարկել սեփական կնոջը, այլ նաեւ փորձառու կավատ է: Թե, երբ այն գործը կուղարկվի դատարան, եւ ինչպես թրաֆիքյոր ամուսինը պետք է արդարացնի իր արարքները, կտեսնենք առջիկայում:
Տաթեւիկ Աբրահամյան
