«Գոռացի.Մա՜մ, մա՜մ... ու մեկ էլ տան հետեւում տեսա մորս կախված, կապտած վիճակում»,-պատմում է ինքնասպան եղածի որդին
Երեկ հանրապետությունում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ` Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: 70-ամյա Գոհար Իսրայելյանին որդին հայտնաբերել է տան հետնամասում գտնվող ցախանոցի փայտե սյունից պարանով կախված վիճակում: Թե ի՞նչն էր կնոջ ինքնասպանության պատճառը Fnews.am-ի հետ զրույցում պատմեց վերջինիս որդին."Ինքը հիվանդ էր, հոգեկան խանգարումներ չուներ, բայց հաճախ էր տեղի-անտեղի բղավում, որեւէ պատճառ գտնում վեճի համար: Դեպքի օրն էլ առավոտյան պետք է գնայի Նոյեմբերյան, տանից դուրս գալիս կանչեց, թե. "Կամո, ա՛յ կտենաս ես ինձ խեղդելու եմ, չեմ ուզում ապրեմ, ուզում եմ խեղդվեմ, հորիցդ հետո ինձ էլ պահողն ով ա": Ես առանձնապես ուշադրություն չդարձրեցի մորս ասածներին, որովհետեւ նա հաճախ էր նմանատիպ բաներ ասում: Գնացի իմ գործերով, երբ տուն վերադարձա տանը` մարդ չկար, գոռացի."Մամ, մամ..." ու մեկ էլ տան հետեւում տեսա մորս կախված, կապտած վիճակում":