Ադրբեջանը ունենալով իր առջեւ 1990-ական թվականնեի պատերազմի արդյունքների այսպես ասած դասը, երբեք, ըստ իս պատերազմի չի ձգտի
Թե ինչո՞վ է պայմանավորված սահմանայյին լարվածությունը, եւ թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել առաջիկայում, Fnews.am-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, "Դաշնակցություն" խմբակցություն խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ, ով նախ եւ առաջ անդրադարձավ մամուլում հչնող այն տեսակետներին, համաձայն որի սահմանային լարվածությունից հետո հանրության մեջ խուճապ է առաջանում, ասելով.
-Արցախի հանրապետությունում խուճապ կամ խուճապային տրամադրություն չկա, առավել եւս պատերազմի վերսկսման տրամաադրություն: Վերջին դեպքերի հետ կապված այցելել ենք սահմանային գյուղեր, եղել ենք Մատաղիսում, Թալիշում, եւ մի շարք այլ բանակավայրերում, չկա նման բան, եւ ինձ համար անհասկանալի է, թե որտեղից են այդ լուրերը տարածվում: Խուճապը` ինքը հզոր զենք է եւ ով կարողանում է հակառակորդի մոտ խուճապ առաջացնել, ապա դա ունենում է նաեւ շատ լուրջ բացասական հետեւանքներ: Ես կարծում եմ, մեր ժողովուրդը խուճապային տրամադրության մեջ ընկնելու տրամադրություն չունի, մենք հակախուճապային զենքին շատ լավ ենք տիրապետում եւ կարծում եմ` որեւէ առիթով խուճապը չի թափանցի մեզ մոտ: Ընդհակառակը, արդեն քսան տարի է մեր ժողովուրդ ցանկացած պահի պատրաստ է պատերազմի, եթե Աստված մի արասցե ռազմական գործողություններ վերսկսվեն, հավատացեք, արցախցին պատրաստ է դիմակայելու թշնամուն, ինչպես պայքարեց 90-ական թվականներին:
-Իսկ ըստ Ձեզ Ձեզ ինչի ձգտում հասնել թշնամին սահմանն անընդհատ լարված պահելով: Որն է նրանց նպատակը...
-Բոլորս էլ գիտենք, որ քսան տարի շարունակ, այդ նույն վիճակն է, գիտենք, որ թշնամին անընդհատ սադրանքների է դիմում: Բայց ինչ խոսք, վերջին 1-1.5 տարվա ընթացքում այդ լարվածությունը ավելի ուժեղացել է, այս ամենը կապած է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հետ եւ, ինչու չէ` այդ կերպ հակառակորդը փորձում է իր ժողովրդին, իր հանրությանը ցույց տալ, որ հարցը միայն ռազմատենչ ճանապարհով է պետք լուծել, եւ այլն: Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը ունենալով իր առջեւ 1990-ական թվականնեի պատերազմի արդյունքների այսպես ասած դասը, երբեք, ըստ իս, պատերազմի չի ձգտի:Իսկ մեր բանակը, որ միշտ էլ կարողացել է թշնամուն արժանի հակահարված տալ, դրանում նույնպես որեւէ մեկը չի կասկածում: