Ադրբեջանի կեցվածքը ողորմելի է...
"Այստեղ մի քանի նպատակ ունի Ադրբեջանը` առաջինը ցույց տալ իրավիճակը այնպիսին ինչպիսին այն չկա, այսինքն հակառակորդը իր երեւակայությունները փորձում իրականության տեղ տարածել, ինչը իհարկե պարզապես ողորմության զգացում է առաջացնում: Եվ, երկրորդ` փորձում են իրենց երեւակայությամբ պառակտություն գցեն հայկակական հասարակության մեջ, իբր ասելով, տեսեք` զոհեր ունեք, բայց չեն ասում: Այս է հիմնական նպատակը, որը կրկնում եմ շատ պրիմիտիվ ու նողկալի եղանակով է իրականացվում",-Fnews.am-ի հետ զրույցում, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն տարածելով, թե իբր հայկական կողմը վիրավորներ եւ զոհեր ունի, ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՛
Ինչ վերաբերում սահմանային լարվածությանը այս պահի դրությամբ, մեր զրուցակցի խոսքով.
- Վերահսկելի է, չնայած թշնամին շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը: