Երկուստեք խայտառակություն. Գ. Եղիազարյանը՝ Սյունիքի մարզպետի որդու գործի մասին
Երկուստեք խայտառակություն՝ եւ Խաչատրյանների եւ Զաքարյանների կողմից։ Այսպես է բնութագրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը։
«Բաց թողելու համար է դա արվել, տուժող կողմի հետ եկել են ներքին համաձայնության, վերջինս էլ փոխել է ցուցմունքը»,- «Ա1+»-ին ասաց նա։
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Հարություն Զաքարյանը կորցրել էր աջ աչքի տեսողությունը։ Նա պնդել էր, որ իրեն հարվածողը եղել էր Տիգրան Խաչատրյանը։ Գործում, սակայն, շրջադարձ եղավ։
Մանրամասները՝a1plus.am-ում