1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ Արգամն ու Բագրատը վարչապետին չեն բացատրում, թե ինչ է նշանակում գողական

Վերջապե՜ս...Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշեց Ազգային ժողովում պատասխանել լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հատված՝ այդ  հարց ու պատասխանից:

-Պարոն վարչապետ, Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը վտանգ չէ՞ իշխանության համար:
-Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում որևէ քաղաքական ուժի, որևէ անհատի մասնակցության հարցում ապագա ընտրություններում: Շատ նորմալ եմ համարում դա, ընտրում է ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ անհատ իրավունք ունի մասնակցելու, մենք խոչընդոտելու իրավունք չունենք:

-Իսկ հնարավո՞ր է, որոշում լինի՝ Քոչարյանին էլ բամփեք:

-Հարցը ի՞նձ եք ուղղում: Իսկ ո՞ւմ ենք մենք որոշում կայացրել, որ պիտի բամփենք:

-Գագիկ Ծառուկյանին:

-Դուք սխալ եք, կգնաք, ուշադիր կլսեք իմ հայտարարությունը:
Դա ձեզ և մի քանի քաղաքական գործիչներին շատ է հետաքրքրում, այս երկրում ուրիշ պրոբլեմ չունե՞նք, ներքին ու արտաքին մարտահրավերներ, դուք ման եք գալիս բամփել, ստուգումներ և այլն: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դա որևէ հաջողություն չի բերելու: Ինչ վերաբերում է բամփելուն, ես դա ընդհանուր եմ ասել, որևէ անձի դեմ ուղղված չէ:

սկ դուք տեսնո՞ւմ եք, թե ով կլինի երկրի հաջորդ նախագահը:

-Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, ես դա կոռեկտ չեմ համարում, որ նման հարց քննարկեմ, քանի որ դեռ երեք տարի կա, նախագահը դեռ աշխատում է:


ԲՀԿ նախկին առաջնորդ, խնամի Ծառուկյանին բամփել-չբամփելու գործը «հորով մորով» անելուց հետո, վարչապետ Աբրահամյանը պատասխանեց նաեւ Fnews.am-ի հարցադրմանը, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ իր որդի Արգամ Աբրահամյանը, եւ ՀՀ վարչապետի «աջ ձեռք» Բագրատունի Բարսեղյանը ներկա են գտնվել քրեական հեղինակություն՝ Նորադուզցի Ալիկի ծննդյան արարողությանը: Ահա թե ինչպես արձագանքեց մեր հարցին վարչապետ Աբրահամյանը.

-Դուք ել ե՞ք էնտեղ եղել:
-Դա ի՞նչ կապ ունի:

-Ե՞րբ է եղել դա:

-Հավանաբար անցյալ տարի:

-Խնդրում եմ ճշտեք, հետո ինձ կասեք՝ կխոսենք:

-Բայց ինչպե՞ս եք վերաբերում բուն փաստին: Ասում էիք, որ Ձեր տղան գողականների հետ կապ չունի…

-Իսկ ի՞նչ է նշանակում գողական, քրեական հեղինակություն:
-Փաստորեն չգիտեք՝պարոն վարչապետ:

-Չէ ՜՜,՜ծիծաղում է(Գ.Զ): Ի՞նչ է դա նշանակում:

-Պարոն Աբրահամյան, հենց այդպես էլ նշանակում է. քրեական, թաղային հեղիանակություն…Դուք ոչ մեկին չեք ճանաչում հա՞ փաստորեն:

-Չեմ ճանաչում, չէ:

-Բայց փաստը դատապարտում ե՞ք:
-Այո միանաշանակ, բայց Ձեզ էլ եմ դատապարտում, որ անազնիվ եք:Դա իմ հետ ի՞նչ կապ ունի:

-Ինչո՞ւմ ենք անազնիվ պարոն Աբրահամյան, կասե՞ք:

-Չեմ հասկանում դա ինձ հետ ի՞նչ կապ ունի:

-Բագրատունի Բարսեղյանն է՞լ Ձեզ հետ կապ չունի:

-Բագրատը Ձեր ընկերը չի՞:

-Ձեր ընկերն է, ինչո՞ւ է մեր ընկերը:

-Բա ես էլ գիտեմ, լավ հարաբերությունների մեջ ե՞ք:

 

Հ. Գ.

Փաստորեն Արգամիչը չգիտի, թե ինչ է նշանակում քրեական հեղիանակություն, կամ գողական: Ա'յ, եթե Արգամիչը դիմեր որդի Արգամ Աբրահամյանին ու իր Բագրատին, ապա դժվար թե նրանք զլանային մեր աստվածատուր վարչապետին բացատրելու, թե ովքեր են գողականններն ու քրեական հեղինակությունները:

Արգամի'չ, գողականն էնա, որ  օրինակ  իրանց տորթերի  վրա անգամ  восьмиугольник ա «խփած», իսկ մեր ու Ձեր նման սովորական մահկանացուներս ընդամենը համեստ մոմերից ենք խանդավառվում: 

 

 Գայանե  Զարգարյան

 

 

Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan