Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն»-ի գազալցակայաններում «չայեվոներ» են պահանջում
Վերջին ժամանակներս, ԲՀԿ նախկին առաջնորդ, շարքային պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն» գազալիցքավորման կայաններում նորից շարունակվում են «հին ու բարի» ավանդույթները: Մուլտի Գազից օգտվող վարորդներից շատերը դժգոհում են, որ տեղի «զապրավչիկները » «չորով» թեյավճարներ են պահանջում, հետո անցնում իրենց բուն գործին: Հետաքրքիր է, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի գլխավոր ջատագով Արգամիչը գիտի՞, թե ուր են գնում խնամի Ծառուկյանի «զապրավչիկների» հավաքած «չայեվոները»: Կարող ա՞ էդ ել եք ուղարկում ախպերության կամ խաղաղության ֆոնդին…